Posted in պատմություն

Տնային Աշխատանք

Արցախյան ազատամարտ (նաև գոյամարտպատերազմ), Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում էր նվաճել Արցախը։ Չարդախլու հայկական գյուղում 1987 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից Ադրբեջանական ԽՍՀ-ում սկսվեց հայերի բնաջնջում, ինչից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի

Արցախյան ազատագրական պատերազմը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունն է 1988–1994 թվականներին։ Կոչվում է նաև Արցախյան ազատագրական պատերազմ 19881994 կամ արցախա-ադրբեջանական զինված հակամարտություն։ 1988 թվականից մինչև 1991 թվականի ապրիլի 30-ը կրել է հիմնականում տեղային բնույթ և դրսևորվել համապարփակ շրջափակման, պետական ու անհատական ունեցվածքի ավարառության, բերքի և ցանքատարածությունների փչացման կամ բերքահավաքին խոչընդոտելու, հայկական բնակավայրերի, մերձակա օժանդակ տնտեսությունների ու արտադրական ձեռնարկությունների վրա ավազակային հարձակումների և հակաօրինական այլ գործողությունների տեսքով։ Դրանց հաջորդել են կազմակերպված ու բացահայտ զինված ներխուժումները և տարածքներ զավթելու, հայ ազգաբնակչությանը բռնի տեղահանելու նպատակով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները։

Արցախյան շարժման առաջին իսկ օրերից (1988 թվականի փետրվար) Ադրբեջանում սկսվել է սանձարձակ հակահայկական քարոզչական պատերազմ։ «Հայերին բնաջնջել, հողն արյամբ նվաճել» և այլ մոլեռանդ կոչերով հագեցած ադրբեջանական պետական քարոզչությունը գրգռել է ամբոխին, ինչի հետևանքով Ադրբեջանում սկսվել են հայերի նկատմամբ բացահայտ բռնարարքներ ու ջարդեր։

Հակառակորդը դիմել է տնտեսական շրջափակման ամենատարբեր ձևերի՝ արտաքին աշխարհից, մանավանդ Հայաստանից ԼՂԻՄ-ի մեկուսացմանը, ժողովրդատնտեսական բեռների, սննդամթերքի, վառելանյութերի և առաջին անհրաժեշտության այլ իրերի ներկրման կամ տեղափոխման արգելակմանը ևս։ Դադարեցվել է երկաթուղային շարժակազմերի և բեռնատար ավտոմեքենաների մուտքը ԼՂԻՄ, արգելափակվել են մարզի ներքին հաղորդակցության ավտոճանապարհները։

Սկսվել են ՍումգայիթիԳանձակիԲաքվի հայ բնակչության ջարդերն ու տեղահանությունները (տես Սումգայիթի ջարդերԲաքվի ջարդերԿիրովաբադի ինքնապաշտպանություն), որոնք պատերազմական գործողությունների յուրօրինակ դրսևորում էին՝ ուղղված Արցախի ու արցախցիների դեմ, քանի որ այդ քաղաքների հայերի մեծ մասը արցախյան ծագում ուներ կամ ծնվել էր հենց Արցախում։

Ադրբեջանական ագրեսիայի առաջին թիրախներ են դարձել Հյուսիսային Արցախի բնակավայրերը։ Դեռևս 1987-ի վերջերին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ստորաբաժանումները բռնություններ են իրագործել մարշալներ Հովհաննես Բաղրամյանի ու Համազասպ Բաբաջանյանի ծննդավայր Չարդախլու գյուղում և այն հայաթափել։ Դա և 1990 թվականի հունվարի 12–14-ին Ազատի, Գետաշենի ու Մանաշիդի վրա հարձակումները դարձել են Հյուսիսային Արցախի հայության բացահայտ բռնի տեղահանության սկիզբը, ինչն ավարտին է հասցվել հակամարտության հերթական փուլի ընթացքում։

Ագրեսիայի այդ նախապատրաստությունները, այդ թվում՝ 1988 թվականի փետրվարից մինչև 1991թվականի ապրիլն ընկած ժամանակամիջոցում ադրբեջանցիների ավազակախմբերի, Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ՄՀՆՋ-ի և ԽՍՀՄ ներքին զորքերի ստորաբաժանումների համատեղ պատժիչ գործողությունները, անձնագրային ռեժիմի պահպանման քողի տակ իրականացված ձերբակալությունները, բռնությունները և սպանությունները, արցախահայությանն ի վերջո կանգնեցրել են զինված ինքնապաշտպանության դիմելու անհրաժեշտության առջև։

Մանավանդ, 1991 թվականի ապրիլի 30-ին Կենտրոնի ձեռնարկված «Օղակ» ռազմական գործողությունը, որի ընթացքում հայաթափվել են Հյուսիսային Արցախի Գետաշեն ու Մարտունաշեն բնակավայրերը, Հադրութի շրջանի ծայրամասային գյուղերը և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշըրջանը, փաստորեն հաստատել է հիմնահարցը պատերազմի միջոցով լուծելու Ադրբեջանի որդեգրած քաղաքական գծի անշրջելիությունը։

Posted in պատմություն

Իսրայել Օրին

Հայաստանի ազատագրության խնդրով 1677 թվականին Էջմիածնի գաղտնի ժողովում կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու կողմից ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679 թվականի դեկտեմբերին մեկնել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս՝ այնտեղից Արևմտյան Եվրոպա մեկնելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը այնտեղ մահանում է, և պատվիրակության՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680 թվականին Օրին անցել է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 1688-1695 թվականներին մասնակցել անգլո–ֆրանսիական պատերազմին։ Նա իր հուշերում այս մասին գրում է, որ 17-րդ դարի 90-ական թվականներին զբաղվել է ֆրանսիական բանակին պարեն մատակարարելով, մասնակցել ռազմական գործողություններին և գերի ընկել անգլիացիների ձեռքը։ Գերությունից հետո Ֆրանսիա չի վերադարձել, այլ գնացել Գերմանիա, բնակություն հաստատել Դյուսելդորֆ քաղաքում։

1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներին, Ամենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։

1698 թվականի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III–ի համաձայնությունը և 1699 թվականին ուղևորել Հայաստան։

Հայաստանում և Վրաստանում իրադրությունը կտրուկ փոխվել էր։ Նախկինում ապստամբ Գեորգի XI–ը հնազանդվել և գտնվում էր Սպահանում, իսկ Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին ու Գանձասարի Սիմեոն կաթողիկոսը չեն արձագանքել Իսրայել Օրու ձեռնարկմանը։Հովհան Վիլհելմ, Պֆալցի կայսերընտիր իշխան (1690-1716)

Միայն Մելիք Սաֆրազի օժանդակությամբ Իսրայել Օրուն հաջողվել է Անգեղակոթ ավանում ապրիլին գումարել Սյունիքի 11 մելիքների խորհրդաժողով, որտեղ կազմվել են գրություններ՝ ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, ավստրիական կայսրին, Տոսկանայի դքսին և ռուսաց ցար Պետրոս Մեծին՝ Հայաստանի ազատագրության գործին սատարելու խնդրանքով։ Անգեղակոթի ժողովը Իսրայել Օրուն է տրամադրել նաև մաքուր, կնքված թղթեր՝ ըստ անհրաժեշտության դիմումներ կատարելու։ Իսրայել Օրու հետ Եվրոպա է ուղարկվել Մինաս վարդապետ Տիգրանյանցը՝ որպես մելիքների ներկայացուցիչ և Օրու օգնական։

1699 թվականի սեպտեմբերին մեկնելով Դյուսելդորֆ՝ Իսրայել Օրին և Մինաս վարդապետը մշակել ու 1700 թվականի սկզբին Հովհան Վիլհելմին են ներկայացրել Հայաստանի ազատագրության ծրագիր, ըստ որի, կազմվելու էր եռյակ դաշինք։ Դաշնակիցների բանակը անցնելու էր Ռուսաստանով՝ վերջինիս համաձայնությամբ, հետևաբար, ծրագրի իրագործմանը պետք է մասնակցեր նաև Ռուսաստանը: Արտաքին օգնությունը դիտվել է որպես ազդակ՝ երկրում ապստամբական շարժում հրահրելու. Հայաստանի ազատագրությունը պետք է իրագործվեր հիմնականում սեփական ուժերով։ Ծրագրում առաջնահերթ տեղը տրվել է պարսկական լծի տակ գտնվող Արևելյան Հայաստանի ազատագրությունը՝ հատուկ ընդգծելով հայ ու վրաց ժողովրդների համատեղ պայքարի անհրաժեշտության գաղափարը։ Ծրագիրն իրականացնելու համար Հովհան Վիլհելմը Իսրայել Օրուն հանձնարարականներով ուղարկել է Տոսկանայի (Ֆլորենցիա) դքսի և ավստրական կայսեր Լեոպոլդի մոտ, սակայն վերջինս հրաժարվել է Հայաստանի ազատագրման գործին մասնակցելուց՝ Իսպանական ժառանգության համար սկսած պատերազմի պատճառով։

Ավստրիայի հրաժարումը խափանել է եռյակ դաշինքի ստեղծումը և, Արևմուտքից հույսը կտրած, Իսրայել Օրին վերջնականապես հայացքը ուղղում է դեպի հզորացող Ռուսական կայսրություն և 1701 թվականին մեկնում Մոսկվա:

Պետրոս Մեծ, Ռուսաստանի կայսր (1682-1725)

Ռուսական պետական գործիչների հետ վարած բանակցությունները Իսրայել Օրուն հանգեցրել են այն մտքին, որ Ռուսաստանը, որպես մերձավոր և Արևելքում լուրջ քաղաքական ու տնտեսական շահագրգռություններ ունեցող երկիր, ի վիճակի և տրամադիր է սատարելու Հայաստանի ազատագրության գործին։ Ուստի, Իսրայել Օրին մշակել է նոր ծրագիր, որում Հայաստանի ազատագրական գործում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին: Այն պետք է տրամադրեր 25 հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան: Այստեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդհանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստանը։ Ըստ Իսրայել Օրու, ռուսական օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, որպես ազատագրության և հայրենի պետականության վերականգնման կայուն երաշխիք։

Գիտակցելով, որ Արևելյան Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ Իսրայել Օրին ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արչիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմից հետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:

Posted in ռուսերեն

ПРЯМАЯ И КОСВЕННАЯ РЕЧЬ

Упражнение 1. Замените прямую речь косвенной.
А)

1. Я сказал Павлу что у меня есть два билета в театр.

2. Он сказал мне что он уже видел этот спектакль.

3. Анна написала своим родителям что она скоро приеду домой.

4. Родители ответили ей они давно ждет её.

5. Мой брат позвонил мне и сказал вечером он буду у меня

6. Миша написал отцу что он сдал все экзамены».

7. Я сказал сестре что она должна посмотреть этот фильм.

8. Она ответила мне что она уже смотрела его.

Б)

1. Андрей сказал нам что завтра у них в клубе будет концерт.

2. Друзья сказали ему что оно хотят пойти на этот концерт».

3. Он ответил нам что в кассе уже нет билетов.

4. Мы сказали ему что он должен помочь нам купить билеты.

5. Мой товарищ сказал мне что он не видел этот фильм».

6. Я сказал ему что у меня есть лишний билет».

7. Он сказал мне что его нужен два билета.

8. Преподаватель сказал студентам что завтра они начнут читать новый рассказ.

9. Студенты ответили что у них в книге нет этого рассказа.

10. Преподаватель сказал им что они могут взять этот рассказ в библиотеке.

Posted in ֆիզիկա

Թեմա՝

§ 2. Հավասարաչափ արագացող շարժում: Արագացում:

§ 3. Հավասարաչափ արագացող շարժման արագություն:

§ 4. Ճանապարհը հավասարաչափ արագացող շարժման դեպքում:

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ անհավասրաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

2. Որ անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:

Աճող արագությամբ հավասարաչափ փոփոխական շարժումները, անվանում են հավասարաչափ արագացող:

3. Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:   

4.Ինչ է ցույց տալիս արագացումը: Որն է արագացման միավորը, և ինչպես է այն սահմանվում: Գրել բանաձևը:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:  

Արագացման միավորն այնպիսի հավասարաչափ արագացող շարժման արագացումն է, երբ այդ շարժման արագությունը յուրաքանչյուր 1վ-ում փոփոխվում է 1մ/վ-ով։ Արագացումը սովորաբար նշանակում են a տառով։ Եթե մարմնի արագությունը աճելով 0-ից, t ժամանակի ընթացքում հավասարվում է v-ի, ապա 

Արագացում=արագություն/ժամանակամիջոց

a=v/t

5.Ինչպես է ուղղված հավասարաչափ արագացող շարժման արագացումը  երբ՝

ա. մարմինը շարժումն սկսում է դադարի վիճակից,

Դադարի վիճակից սկսվող շարժումների մեծ մասը սկզբում հավասարաչափ արագացող են։

Հավասարաչափ արագացող շարժման դեպքում արագացումն ուղղված է շարժման ուղղությամբ։

բ. մարմնի արագությունը, նվազելով դառնում է զրո:

Դանդաղող շարժման դեպքում`շարժման հակառակ ուղղությամբ

6.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը:

7.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևը,:

8.Որքան է հավասարաչափ շարժման արագացումը:

Posted in ֆիզիկա

Տնային Աշխատանք

1. Շարժում: Ինչ է մեխանիկական շարժումը: (Անցյալ տարվա դասընթացի կրկնություն):

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2.Ինչ է ուսումնասիրում կինեմատիկան

Կինեմատիկան ուսումնասիրում է մարմինների շարժումների մաթեմատիկական բնութագիրը, առանց հաշվի առնելով շարժման պատժառը։

3. Շարժման հարաբերականությունը: 

Մեխանիկական շարժման հարաբերականությունը մարմնի շարժման հետագծի, անցած տարածության, տեղաշարժի և արագության կախվածությունն է `հղման շրջանակի ընտրությունից:

4.Ինչ է իրենից ներկայացնում հաշվարկման համակարգը: Հաշվարկման մարմին:

Հաշվարկման համակարգը միմյանց նկատմամբ անշարժ մարմինների ամբողջություն է, որի նկատմամբ դիտարկվում է շարժումը և ժամացույցի հաշվարկման ժամանակը, որի նկատմամբ դիտարկվում է ցանկացած մարմնի շարժում:

5.Ինչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները ):
Գիծը, որը մասնիկը նկարագրելիս շարժվում է, կոչվում է շարժման հետագիծ:
Եթե մարմնի շարժման հետագիծը ուղիղ գիծ է, ապա շարժումը կոչվում է ուղղագիծ, իսկ եթե կոր գիծ է — կորագիծ։
Հետագծի ձևը կախված է հաշվարկման մարմնի ընտրությունից։

6.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Ճանապարհի միավորը:
Մարմնի հետագծի հեռավորությունը — մարմնի անցած ճանապարհն է։
Ճանապարհի միավորները — միկրոն, նանոմետր, միլիմետռ, սմ, մետր, կմ։

7.Ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվում է մարմինը, ճանապարհը ինչ-որ ժամանակում անցած հետագծի երկարությունն է:

8.Որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ: (Բերել ձեր շուրջը առօրյայում, կենցաղում հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ):

Հավասարաչափ շարժումը այն է, երբ որ մարմինը շարժվում է նույն իր արագությամբ, իսկ անհավասարաճափ շարժումը, երբ որ մարմնի արագությունը փոխվում է շարժվելու ընթացքում։

9.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը — կոչվում է հաշվարկման մարմին։

  1. Արագություն, արագության միավորը: Բացի թվային արժեքից էլ ինչով է բնութագրվում մարմնի արագությունը: Վեկտորական և սկալյար մեծություններ;
    Արագություն — V
    Արագության միավորը — կմ/ժ, մ/վ։

10.Որ շարժումն է կոչվում անհավասարաչափ: Բերել օրինակներ:
Անհասարաչափ շարժում — կոպեկի գլորվելը, գնացքը կայարանին մոտենալիս։

11.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:
Միջին արագությունը կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարության և անցնելու ժամանաիկը հարաբերությանը։

12.Գրել միջին արագության բանաձևը:
Vմիջ = St:

13.Ինչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը:

Անհավասարաչափ շարժման միջին արագությունը հետագծի տվյալ տեղամասում հավասար է այն հավասարաչափ շարժման արագությանը, որի դեպքում մարմինը հետագծի այդ տեղամասն անցնում է նույն ժամանակում, ինչ անհավասարաչափ շարժման դեպքում:

14.Ինչ է ակնթարթային արագությունը:
Ակնթարթային արագությունը կոչվում է ժամանակի տվյալ մարմնի արագությունը։

Posted in մաթեմատիկա առանց բանաձևերի

Խնդիրներ

1.      Վանդակում փասիաններ և ճագարներ կան։ Նրանք բոլորը միասին ունեն 35 գլուխ և 94 ոտք։ Վանդակում քանի՞ փասիան կա։

2×35=70 94-70=24 24:2=12 35-12=23 12 ճագառ և 23 փասիաներ

<<Կիու-Չանգ>> (Թվաբանության ինը բաժինները) գրքից, Չինաստան, Ք․ա․ 17-րդ դար

2. Լոտոսի ծաղիկների փնջից վերցրել են մեկ երրորդ, մեկ հինգերորդ և մեկ վեցերորդ մասերը, որոնք նվիրաբերվել են աստվածներին՝ Շիվայինմ Վիշնուին, և Արևին» Մեկ քառորդը բաժին է ընկել Բավանիին։ Մնացած վեց լոտոսները տրվել են գերապատիվ ուսուցչին։ Հաշվիր բոլոր ծաղիկների քանակը։

1/3+1/5+1/6+1/4=57/60 60/60-57/60=3/60=1/20 6×20=120
պատ․՝120

3. Ես եկեղեցի էի կառուցում։ Վարձեցի մի որմնադիր, որը օրական 140 քար էր շարում։ Աշխատանքն սկսելուց 39 օր հետո վարձեցի մեկ ուրիշ որմնադիր, որը օրական 218 քար էր շարում։ Երբ երկրորդ որմնադիրի շարած քարերի թիվը հավասարվեց առաջինին, եկեղեցու կառուցումը ավարտվեց։ Արդ՝ իմացիր, թե քանի օրում հավասարվեց։

140×39=5460 քար

218-140=78 քար

5460:78=70 օրում

Անանիա Շիրակաց, <<Խնդրագիրք>>, Հայաստան, 7-րդ դար

Posted in կենսաբանություն

տնային աշխատանք

Ի ՞նչ է ուսուﬓասիրում անատոﬕան, ի՞նչ ﬔթոդներ են կիրառվում անատոﬕայի ուսուﬓ
ասիրման բնագավառում:

1)Անատոﬕան ուսուﬓասիրում է մարﬓի կառուցվածքը, նրա օրգանների ձևը և տեղադրությունը:

Ներկայումս մարդու օրգանիզﬕ կառուցվածքի և օրգանհամակարգերի գործունեության ու սու
ասիրման համարգոյո թյուն ունեն տարբեր ﬔ թոդ ներ, ո րո նք կի րառ վում են տե սա կան բժշ կու թյան, ա նա տո ﬕ այի, ֆի զի ո լո գի այի և հի գի ե նայի բնա գա վառ նե րում: Ա նա տո ﬕ այի ու սումնա սիր ման հիﬓ
ա կան ﬔ թո դը դի ա հեր ձուﬓ է (հու նա րեն «ա նա տո մ» նշա նա կում է կտ րել, հա տել):

2. Ո րո՞նք են ֆի զի ո լո գի այի ու սուﬓ
ա սիր ման խն դիր նե րը, ի՞նչ ﬔ թոդ նե րով են դրա նք ի րա կա նաց վում:

Օր գա նիզ ﬕ կա ռուց ված քի ու սուﬓ
ա սիր ման հա մար օգ տա գոր ծում են նաև ռե նտ գեն նկա րա հան ման ﬔ թո դը: Ռե նտ գեն ճա ռա գայթ նե րն ու նակ են թա փան ցե լու հյուս վա ծք նե րի խո րա նի ստ շեր տե րը և հայտ նա բե րե լու օր գան նե րի, օ րի նակ` ոսկ րե րի, թո քե րի կա ռուց ված քը և բա ցա հայ տե լու նրան ցում առ կա հի վան դա գին խան գա րուﬓ
ե րը: Գ րե թե նույն նպա տա կով են կի րառ վում նաև ուլտ րա ձայ նային հե տազո տու թյուն նե րը:
Ֆի զի ո լո գի այի բնա գա վա ռում օր գան նե րի աշ խա տան քի և նրա նց գործու նե ու թյան ու սուﬓ
ա սիր ման հա մար օգ տա գոր ծում են մո դե լա վոր ման ﬔ թո դը,2)Ֆի զի ո լո գի ան ու սուﬓ
ա սի րում է օր գա նիզ ﬕ , նրա ա ռան ձին օր գաննե րի գոր ծու նե ու թյու նը և դրա նց հիմ քում ըն կած օ րի նա չա փու թյուն նե րը:

3. Ո րո՞նք են հի գի ե նայի խն դիր նե րը:

3)Հի գի ե նան գի տու թյուն է մար դու ա ռող ջու թյան պահ պան ման հա մար վա րա կիչ հի վան դու թյուն նե րի դեմ պայ քա րի կան խար գե լիչ ﬕ ջո ցա ռումնե րի, աշ խա տան քի և հա նգս տի ճի շտ կազ մա կե րպ ման մա սին:

4. Ին չո՞ւ ենք ա նա տո ﬕ ան, ֆի զի ո լո գի ան և հի գի ե նան ու սուﬓ
ա սի րում ﬕ ա ժամա նակ, նույն դա սա րա նում:

4)Հի գի ե նան փոխ կա պա կց ված է ա նա տո ﬕ այի և ֆի զի ո լո գի այի հետ: Օր գա նի զﬓ ան խզե լի ո րեն կապ ված է ﬕ ջա վայ րի հետ. ե թե փոխ վում են ﬕ ջա վայ րի պայ ման նե րը, ա պա հա մա պա տաս խա նա բար փոխ վում են նաև այս կամ այն օր գա նի կա ռուց ված քը և գոր ծա ռույ թը

Posted in հայոց լեզու

Եվ-ի ուղղագրություն

Բաց թողած տեղերում լրացրու և կամ եվ.

ա/ ագեվազ, ալևետ, ալևոր, արևագալ, բևեռ, Գևորգ, գերեվարել, գինեվետ, գինեվաճառ, գոտևորել, երբևէ, դափնեվարդ, երևույթ, Երևան, թեթևոտն, թերևս, կարեվեր, հարևան, հոգեվիճակ, ձևել, ոսկեվարս, Եվրոպացի:

բ/ կարևոր, համաեվրոպական, հետևակ, հոգևոր, հևասպառ, ոսկեվաճառ, ոսկևորված, պարգևել, սեթևեթ,սերկևիլ, սևակնած, վազեվազ, ուղեվճար, ուղևորվել, ունևոր, իսկույն ևեթ, Եվրոպա, Եվրոպական, օթևան:

գ/ այգեվետ, արևելք, արևմտաեվրոպական, բարևագիր, Եվգինե, Եվրախորհուրդ, Եվրամիություն, երթևեկել, թեթևություն, Լևոնյան, հևիհև, հոգեվարք, ոգևորություն, պարգև, ոսկեվազ, Սևան, սևեռուն, տարեվերջ

Որ շարքի բոլոր բառերում է գրվում եվ.

ա/ ոսկեվազ,  հոգեվիճակ,  գոտևորել,  այցեվճար,  գերեվարել,  կարևոր, հևասպառ:

բ/ գինեվաճառ,  գինևետ,  համաերևանյան,  հետևակ,  ունևոր,  ալևետ,  ալևոր, եղրևանի:

գ/ հոգեվիճակ,  կարեվեր,  ուղեվճար,  ոսկեվարս, տարեվերջ, ալեվարս, վազեվազ, դափնեվարդ:

Posted in հայոց լեզու

Առաջադրանք Հայոց Լեզվից

Բաց թողած տեղերում լրացրու բ, պ, փ.

ա/ ալեծուփ, աղբակույտ, աղբյուր, ամբարիշտ, ամբարձիչ, ամպհովանի, ամրակոփ, անխաբ, անխափան, ապշել, ապստամբել, արբենալ, ափսե, ափսոսալ, բամբ, բամբասել, բամփել, բորբ

բ/ Գաբրիել, գամփռ, գինարբուք, գիպս, գոմաղբ, գռփել, գրաբար, դարբին, Աբխազիա, աղբանոց, Արփինե, դարպաս, դափնեպսակ, եղբայր, երբ, երբեմն, երբևիցե, երեսսրբիչ, երկնահուպ, երփներանգ, զամբիկ

գ/ ըմբշամարտ, ըմբոշխնել, ընդհուպ, թարփ, թափառաշրջիկ, թափք, թմբլիկ, թմբկաթաղանթ, թպրտալ, թրմփալ, թփթփացնել, թփուտ, ժայռակոփ, իբրև, լեփլեցուն, լիրբ, խաբեբա, խաբկանք, խարխափել, խծբծանք, նրբանցք

դ/ նրբիրան, ողբերգություն, սրբապատկեր, աղբարկղ, դափնեվարդ, երբեմնի, երբևէ, խոպան, երփներանգ, թափթփել, խաբել, խոպ, ծոպավոր, Ծոփք, ծպտուն, կառափնարան, կոպ

ե/ կոփվել, Հակոբ, համբակ, Համբարձում, համբերություն, համբույր, հապճեպ, հարբեցող, հարբուխ, հափշտակել, հենացուպ, հպանցիկ, Հռիփսիմե, հուսախաբ, ձերբազատվել, ճամփորդ, ճեպընթաց, ճողոպրել

զ/ նրբաճաշակ, շերեփուկ, ողբանվագ, հապշտապ, ձերբակալել, ճամպրուկ, ճեփճերմակ, նրբակազմ, նրբանկատ, շեփորահար, սիբեխ, ողբերգակ

է/ աղբահավաք,  ոսկեծոպ,  ոսկեծուփ,  պատշգամբ,  որբանոց, սեպտեմբեր, սեփականություն, սեփսև, նրբին, սթափվել, սրբազան, սրբագրել, սրբապատկեր, սրտատրոփ, սփրթնել, վիրապ 

ը/ աղբահավաք, դափդեղին, դափնի, թափանցիկ, ծպտուն, կապկափել, ներբան, հղփանալ, հպվել, նրբերշիկ, պապակ, Սերոբ, ուրբաթ, փափագ, փրփուր, քարակոպ :

  • Բաց թողած տեղերում լրացրու գ, կ, ք.

ա/ ամոքիչ, այգեկութ, անարգանք, անդրավարտիք, անկարգ, անհագուրդ, ապաքինվել, առաձգական, առինքնել, թափթփուկ, հոգեհմա, քաշքշուք :

բ/ անօգուտ, արգելք, արմունկ, արտասուք, արքայական, բարեհոգի, բարեկարգ, բերքատու, գոգավոր, բարեհոգի, երգահան, ծեգ, թագուհի, կարգուկանոն, հեղգ (ծույլ,ալարկոտ):

գ/ անհոգի, բարկ, բարվոքել, բացականչություն, բերանքսիվայր, գլխահակ, գոգնոց, զուգերգ, կարգապահ, հագնել, հեքիաթ, քսուք :

դ/ անհարկի, արևելք, Գրիգոր, դասալիք, դասակարգ, դեգերել, դիրք, դիցուք, դրասանգ, եզերք, եղերերգ, երաշխիք, երկնել, երկրպագել, զիգզագ, զկեռ (հատապտուղ), հոգեբան:

ե/ աքցան, երգել, երկարաձիգ, զուգորդել, ընդերք, թագակիր, թաղիք, թանգարան, թանկարժեք, թարգմանիչ, թնջուկ, իգական, ժանիք, լեգեոն, լկտի, ծագել:

զ/ անհոգ, ծեծկռտուք, ծունկ, կարգ, կառք, կարագ, կմախք, հագուկապ, հանրօգուտ, հասարակարգ, հավաքել, հեգ (խեղճ), հեռաձիգ, հերյուրանք, տրտմաշուք:

է/ գինարբուք (խրախճանք), գինարբուկ (ծաղիկ), կարգավիճակ, հավաքույթ, հոգեհանգիստ, հոգեվարք, հոգատար, հոգնակի, հոգատանջ, հոգոց, հոնք, հրմշտուք, հոգոց, ոգելից, փնտրտուք:

ը/ ձագար, ձայնակցել, ձգան, ձգտում, ձիգ, ճանկել, ճաքել, ճանկռտուք, ճգնել, ճգնակյաց, ճգնաժամ, ճկուն, ճտքավոր, մածուկ, մակույկ, մանրուք, մարգարիտ :

թ/ հոգալ, հրաձիգ, ճգնավոր, ճկվել, ճրագակալ, մարգարտաշող, հոգեվիճակ, մրգատու, շոգենավ, ոգեկոչել, Սարգիս, վարակազերծել, սգավոր, քաշկռտուք:

ժ/ մարգարտափայլ, մաքրասեր, մեծահոգի, մեղք (հանցանք), մեղկ (թուլամորթ), սուգ, միգամած, մոգական, մտահոգություն, մտմտուք, մրգահյութ, շոգել, նախքան, նախկին, նորոգել, շագանակագույն:

ժա/ միգապատ, մրգաշատ, շքերթ, ոգելից, սրտխառնուք, վարակիչ, տքնաջան, տնկարան, փակցնել, փափագել, փսփսուք, օրակարգ, շուտասելուկ:

ժբ/ շոգեխաշել, ոգևորություն, չօգնել, պատարագ, պատշգամբ, պատրույգ, պարգևատրել, պաքսիմատ,սերկևիլ, վարք(պահվածք), վարկ (հեղինակություն), վարգ(ձիու համաչափ քայլք):

ժգ/ չմուշկ, չոքել, սարքավորում, վարագույր, նորոգել, վերք, տագնապալի, տաքդեղ, տկարամիտ, ուրագ, փեղկ, օրհներգ: