Posted in ռուսերեն

Упражнения /29 марта — 2 апреля/

  1. Составьте словосочетания, учитывая смысловую разницу близких по значению слов. С некоторыми из полученных словосочетаний составьте и запишите предложения.
    Образец: враждебный, вражеский (отношение, разведчик) –
    враждебное отношение, вражеский разведчик.

Ближний, близкий (друг, деревня).

  1. Дружеский, дружественный (помощь, государство).
  2. Завидный, завистливый (сосед, здоровье).
  3. Искусный, искусственный (работа, бриллиант).
  4. Обсудить, осудить (проблема, преступник).
  1. Каменный, каменистый (забор, берег).
  2. Дождевой, дождливый (капля, осень).

2. Спишите, вставляя подходящее по смыслу слово.

  1. Враждебный – вражеский.
    Маленькому отряду удалось прорвать … оборону. Путешественники не были готовы к … приёму местных жителей.
  2. Виновный – виноватый.
    Мальчишка смотрел на всех испуганным и … взглядом. Суд признал обвиняемого … в совершении преступления.
  3. Соседский – соседний.
    В … доме жил известный писатель. Каждое утро мы с … мальчиком уходили в лес.
  4. Одеть – надеть.
    Бабушка … девочку в тёплую шубу и вместе с ней вышла на прогулку. Незнакомец торопливо … шляпу и выбежал из ресторана.

3. Составьте словосочетания по данному образцу.
Образец: медленный, медлительный (подъём, человек, речь, уче ница,
те чение) – медленный подъём, медлитель ный человек, мед —
ленная речь, медлительная ученица, медленное тече ние.

  1. Очевидный, ясный (объяснение, вопрос, небо, ошибка).
  2. Коричневый, карий (платье, глаза, краска, материя).
  3. Толстый, полный (тетрадь, женщина, палка).
  4. Заграничный, иностранный (гости, паспорт, языки, пис атели).

4. Составьте словосочетания, выбирая из скобок подходящие по смыслу слова и ставя их в нужной форме.

  1. Отборный – отборочный (тур – зерно).
  2. Практичный – практический (работа – совет).

Дружный – дружественный (страна – коллектив).

  1. Обидный – обидчивый (человек – замечание).
  2. Военный – воинственный (характер – завод).
  3. Длинный – длительный (молчание – волосы).
  4. Отпустить – опустить (голова – птица).

5. Выпишите словосочетания в два столбика по образцу:
Образец: Выделенное слово употребле-
но в переносном значении:
чëрная работа

Выделенное слово употребле-
но в прямом значении:
чëрное платье

Блеск молнии – блеск ума; вершина славы – вершина горы; корень зла – корень дерева; холодная вода – холодный приём; острый ум – острый нож; каменная гора – каменное сердце; орлиный взгляд – орлиное крыло; мягкий диван – мягкий голос; прочная материя – прочная дружба; золотая осень – золотая цепочка; стальной гвоздь – стальные нервы; большой камень – большой футбол.

Posted in հայոց լեզու

Մակբայեր

Տեղի մակբայերն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, դռդնեդուռ, սարեսար, պատեպատ, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, սարն ի վեր, պատն ի վեր, դեմ դիմաց, դեմ հանդիման և այլն։

Ժամանակի մակբայերն են՝ հիմա, այժմ, հետո, արդեն, վաղուց, վաղը, էգուց, միշտ, ընդմիշտ, առմիշտ, հուր-հավիտյան, հավիտըան, հավետ, հավերժ, երբեք, երբեմն, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, օրեցօր, տակավին, դեռ, շարունակ և այլն։

Ձևի մակբայերն են՝ կամաց, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, դանդաղ, հերոսաբար, ընկերովի, կատաղորեն, մեղմորեն, ուղղակի, թեթևակի, ազգովի և այլն։

Չափի մակբայերն ենէ լիովին, ամբողջովին, շատ, շատ-շատ, քիչ, քիչ-քիչ, մասամբ, լրիվ և այլն։

Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ։
Դրանք են՝ պես- նյութապես, ֆիզիկապես
բար- ընկերաբար, բարեկամաբար
որեն- ազնվորեն, մեղմորեն
ովին- ամբողջովին, լիովին
ակի- ուղղակի, շեղակի․․․

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1․ Տրված գոյականներով և համապատասխան մակբայակերտ ածանցներով կազմել մակբայներ։
Հոգի- հոգեպես,
դիվանագետ- դիվանագիտորեն,
ընկեր- ընկերաբար,
գազան- գազանաբար, գազանորեն,
խումբ- խմբովին,
եղբայր- եղբայրաբար,
վերջ- վերջապես,
ազգ- ազգովին,
նյութ- նյութապես,
գլուխ- գլխովին,
բարեկամ- բարեկամաբար։

2․ Հետևյալ մակբայների հետ գործածել բայեր։
Ազնվորեն խոստովանել,
օրեցօր նիհարել ,
տարեցտարի գեղեցկանալ,
խորապես հուզվել,
մեն-մենակ ապրել,
կուզեկուզ ընթանալ,
հավիտյան լռել,
բարոյապես կործանվել,
հայրաբար սիրել,
լռելյայն արտասվել,
բերնեբերան պատմել,
խումբ-խումբ քայլել,
արագ-արագ վազել։

Posted in հայոց լեզու

Մակբայ

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։ (Որպեսզի չդժվարանաս, բառերի կողքին փորձիր բայ տեղադրել)

  1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
    2. ապա, մասին, լիովին, անշուշտ
    3. եթե, որտեղ, ամենուր
    4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
    5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
    6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
    7. ինչ- ինչ, փոքր– ինչ, ինչ, որտեղ
    8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները

Հերոսաբար, մասամբ, փոքր- ինչ, ամենուրեք, լիովին

Մոնթե Մելքոնյանը հերոսաբար զոհվել էր
Նա մասամբ էր կատարել իր տնային աշխատանքը
Սոնան փոքր- ինչ մրսել էր
Թունավոր գազը տարածված էր ամենուրեք
Մանեն լիովին առողջ է
. Ընդգծիր ժամանակի երեք մակբայ

Ընդգծիր երեք տեղի մակբայ

ա. ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմ, դռնեդուռ, արագ- արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմա
գ. միշտ, մեջտեղ, ընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ– տեղ, զույգ- զույգ, դեսուդեն, շատ- շատ, ուշ, այլուր

Ընգծիր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշ, ապա, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

Ընդգծիր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ– մեկ, դեմ հանդիման, հազիվ

Ընդգծիր չափի երեք մակբայ

ա. օրավուր, ամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար

         Մակբայը որպես խոսքի մաս

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստա-
հել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության  հատ-
կանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։

Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։

Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։

Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հա-
զիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։

Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիո-
վին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ,
քառակի։

Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամա-
նակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ,
օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։

Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ,
օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց
տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։

Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝
-բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտեր-
մորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝
ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), –
ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ
։

Posted in հասարակագիտություն

Ընտանիք

Ընտանիքամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։

Նախնադարյան հոտի շրջանում, երբ ազգակցությունը չուներ հասարակական֊տնտեսական նշանակություն, ընտանիք գոյություն չուներ։ Մայրիշխանության պայմաններում (ստորին պալեոլիթի վերջ) առաջանում է հնագույն (խմբակային) ընտանիք, ուր մի տոհմի բոլոր կանայք մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց հնարավոր կանայք էին. տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում (արտատեղային բնակություն), երեխաները ճանաչում էին միայն մորը, համարվում նրա տոհմի անդամը և մտնում մոր գծով ազգականների խմբի մեջ։ Հետագայում, խմբամուսնության ներսում, որոշ զույգերի համատեղ ապրելը նպաստեց զուգային, դեռևս անկայուն ընտանիքի առաջացմանը, ամուսինն սկսեց փոխադրվել կնոջ տոհմը (մայրատեղային բնակություն), երեխաներն առաջվա նման պատկանում էին մոր տոհմին, իսկ ամուսինների ունեցվածքն առանձին էր։ Այդպիսի ընտանիքում ամուսիններն իրավահավասար էին։

Որպես սոցիալական կայուն միավորում, ընտանիքը առաջացել է նոր քարի դարի վերջում՝ տոհմատիրական կարգերի քայքայման, մասնավոր սեփականության, հավելյալ արդյունքի և դասակարգերի առաջացման հետևանքով։ Մայրիշխանությունից հայրիշխանության անցմանը, արտադրողական ուժերի հետագա զարգացմանը և տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը զուգընթաց առաջանում են նահապետական ընտանիքը և մենամուսնությունը, հաստատվում է տղամարդու իշխանությունը կնոջ և երեխաների վրա, երեխաներն ստանում են հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք։ Նահապետական ընտանիքը անցումային ձև էր զուգային ընտանիքից մենամուսնական կամ փոքր ընտանիքի, ուր ծնողներն ու երեխաները առանձին տնտեսական բջիջ էին կազմում։

Posted in կենսաբանություն

Շնչառական շարժումներ

Շնչառական շարժումներ: Թոքերի կենսական տարողությունը: Շնչառության կարգավորումըԹոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում՝ գրավելով նրա համարյա ամբողջ ծավալը: Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր: Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16−20 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից: Ընդ որում արտաշնչման փուլն ավելի երկարատև է: Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է մոտ 21000: Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես 700 մլն շնչառական շարժում: Շնչառությունն իրականանում է շնչառական մկանների՝ ստոծանու և միջկողային մկանների ռիթմիկ կծկումների շնորհիվ: Ստոծանին մկանային միջնապատի դեր է կատարում` բաժանելով որովայնի խոռոչը կրծքավանդակից: Ներշնչման ժամանակ կծկվում են արտաքին միջկողային մկանները, կողոսկրերը փոքր-ինչ բարձրանում են, միաժամանակ կրծոսկրը շարժվում է դեպի առաջ: Այդ բոլորի հետևանքով կրծքավանդակի չափերը մեծանում են: Ստոծանու մկանների կծկման հետևանքով նրա գմբեթը հարթվում է, և կրծքավանդակը մեծանում է նաև ուղղաձիգ ուղղությամբ: Թոքերը մկանային օրգան չեն, դրանք պասիվ կերպով հետևում են լայնացող կրծքավանդակի պատերին, որի հետևանքով թոքերում ընկնում է օդի ճնշումը: Մթնոլորտային օդը թափանցում է թոքեր, որոնք լայնացել են, տեղի է ունենում ներշնչում: 

շնչառ.jpg

Իսկ ինչպե՞ս է կատարվում արտաշնչումը: Միջկողային և ստոծանու մկանների թուլացման հետևանքով կողոսկրերն իրենց ծանրության տակ ուղղվում են ներքև, ստոծանին զբաղեցնում է իր նախկին դիրքը, կրծքավանդակի խոռոչը փոքրանում է, թոքերը սեղմվում են, նրանցում օդի ճնշումը մեծանում է և օդը շնչառական ուղիներով դուրս է մղվում, տեղի է ունենում արտաշնչում: Ավելի խորը շնչառությանը մասնակցում են նաև որովայնի մկանները: Հանգիստ ներշնչման ժամանակ մարդը ներշնչում է մոտ 500 սմ³ օդ և նույնքան էլ արտաշնչում: Դա կոչվում է շնչառական ծավալ: Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ³-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ³-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում:

Posted in հայոց լեզու

Տնային աշխատանք

Նախադասությունները  դարձրո՛ւ ներգործական:
 

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
աղջկա մի ժպիտից Սիրտը գերվեց:
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:

Այս ծառի տակ  գանձ է թաղվել ինչ-որ մեկի կողմից :
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:

անձրևից ու քամուց Քարը մաշվել և հարթվել էր։
Արտերը խանձվել էին բարկ արևից:

բարկ արևից Արտերը խանձվել էին։
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:

 չափահաս քաղաքացիները Քարտը էին լրացվում։
 Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
իտալական դատարանի կողմից Նա ազատազրկման է դատապարտվելուց ու տուգանվելուց
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:

ընկերները  տղամարդ համարվեց Ութ տարի։
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
Ընկերս համերգի է հրավիրված: 

Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարողեն կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ: 

Օրինակ` 

փնտրել – փնտրվել: 
Վազել, երգել- երգվել, ցրել-ցրվել , կոտրել-կոտրվել , դնել-դնվել, թռչել, թրջել-թռջվել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել-հեռացվել, հնարել-հնարվել, ներել-ներվել, ներվել, լուսանալ, մթնել, մթնեցնել-մթվեցնել, բարձրանալ, թխել-թխվել, մրմռալ, մաքրել-մաքրվել, դողալ, վախենալ, սրբել-սրբվել, կարել-կարվել, հավաքել-հավքվել, սարսռալ, հաչել, սիրել-սիրվել, մլավել, ծիծաղել-ծիծաղվել, խոսել-խոսվել, հուզել-հուզվել, վիճել: 

Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին: 

Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:
Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:
Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով: Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:
Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական (ընդգծված է):

Posted in հայոց լեզու

Տնային աշխատանք

Նախադասությունները  դարձրո՛ւ ներգործական:
 

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
աղջկա մի ժպիտից Սիրտը գերվեց:
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:

Այս ծառի տակ  գանձ է թաղվել ինչ-որ մեկի կողմից :
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:

անձրևից ու քամուց Քարը մաշվել և հարթվել էր։
Արտերը խանձվել էին բարկ արևից:

բարկ արևից Արտերը խանձվել էին։
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:

 չափահաս քաղաքացիները Քարտը էին լրացվում։
 Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
իտալական դատարանի կողմից Նա ազատազրկման է դատապարտվելուց ու տուգանվելուց
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:

ընկերները  տղամարդ համարվեց Ութ տարի։
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
Ընկերս համերգի է հրավիրված: 

Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարողեն կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ: 

Օրինակ` 

փնտրել – փնտրվել: 
Վազել, երգել- երգվել, ցրել-ցրվել , կոտրել-կոտրվել , դնել-դնվել, թռչել, թրջել-թռջվել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել-հեռացվել, հնարել-հնարվել, ներել-ներվել, ներվել, լուսանալ, մթնել, մթնեցնել-մթվեցնել, բարձրանալ, թխել-թխվել, մրմռալ, մաքրել-մաքրվել, դողալ, վախենալ, սրբել-սրբվել, կարել-կարվել, հավաքել-հավքվել, սարսռալ, հաչել, սիրել-սիրվել, մլավել, ծիծաղել-ծիծաղվել, խոսել-խոսվել, հուզել-հուզվել, վիճել: 

Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին: 

Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:
Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:
Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով: Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:
Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական (ընդգծված է):
POSTED IN

Posted in կենսաբանություն

Շնչառության նշանակությունը

Շնչառության նշանակությունը:Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով:Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:Արդեն գիտեք, որ բջիջներին թթվածնի մատակարարումը և նրանցից ածխաթթու գազի հեռացումն իրականացնում է արյունը: Գազափոխանակությունն արյան և մթնոլորտային օդի միջև իրականացնում են շնչառության օրգանները: Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար:

shutterstock_450810031.jpg

Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները:Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:Օդատար ուղիներից առաջինը, որը շփվում է մթնոլորտային օդի հետ, քթի խոռոչն է: Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև 95% խոնավություն): Քթի խոռոչը և քթըմպանը 

20196867_702101623328208_188518343_n.jpg

 Այսպիսով` քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ: Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ:  Կոկորդ Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ: Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը: 

лечение-фарингита-у-взрослых.jpeg

 Կոկորդը նաև ձայնային օրգան է: Այդ խոռոչի ամենանեղ տեղում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը: Ձայնախորշը եռանկյունաձև է: Այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը միմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում: Որքան մեծ է ձայնալարերի տատանման հաճախականությունը, այնքան բարձր է ձայնը: Ձայնի և հոդաբաշխ խոսքի ձևավորման վրա ազդում է նաև լեզվի, շրթունքների, ստորին ծնոտի դիրքը, քթի և բերանի խոռոչների ձևը և այլն: Այդ է պատճառը, որ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ (անգինա և այլն) փոխվում է ձայնի որակը:

Posted in անգլերեն

English

Dont over train your brain. When youve remembered a list of new vocabulary, stop studying its better to study a lot of material for a small amount of time than a small amount of material for a lot of time! But remember: you do have to practise your new vocabulary regularly!

Our memory works well when we are asleep. If you want to remember something, go to bed and go to sleep immediately after learning it.

Posted in պատմություն

Առաջադրանք, 8-րդ դասարան, մարտի 9-13-ը

Առաջադրանք 2

Ընտրել Բալկանյան թերակղզում գտնվող որևէ պետություն, նկարագրել առաջացման գործընթացը նոր դարերում, համադրել  արդի, գործող պետության հետ:

Ներկայացնել

  • աշխարհագրական դիրքը
  • կրոնը
  • պատմությունը
  • տեսարժան վայրերը

Բուլղարիա
Աշխարհագրական դիրքը՝

Բուլղարիան տեղակայված է հարավ-արևելյան Եվրոպայում, սահմանակցում է ՌումինիայիՍերբիայիՀյուսիսային ՄակեդոնիայիՀունաստանիԹուրքիայի հետ և ողողվում է Սև ծովով։ Ռումինիայի հետ հյուսիսային սահմանն անցնում է Դանուբով մինչև Սիլիստրա։ Ընդհանուր առմամբ՝ Բուլղարիայի տարածքը կազմում է 110 550 կմ²: Երկիրը տեղակայված է Սև ծովի արևմտյան ծովափին, հյուսիսում սահմանակցում է Ռումինիայի, հարավում՝ Հունաստանի և Թուրքիայի, իսկ արևմուտքում՝ Սերբիայի հետ։ Չնայած համեմատաբար փոքր չափսերին, Բուլղարիայի լանդշաֆտը բավականին բազմազան է։ Անգամ երկրի ոչ մեծ շրջաններում կարելի է միանգամից տեսնել հովիտներ, սարահարթեր, բլուրներ, լեռներ, ջրամբարներ, կիրճեր և խորը գետային հովիտներ։ Բուլղարիայի աշխարհագրական կենտրոնը գտնվում է Ուզանա շրջանում։

Չնայած նրան, որ իր գոյության առաջին հարյուրամյակում պատմական իրադարձությունները հաճախ պատճառ են հանդիսացել Բուլղարիայի ազգային սահմանների փոփոխության համար, լանդշաֆտի բնական առանձնահատկությունները նրա սահմանների մեծ մասը սահմանել են 1944 թվականից հետո, բայց դրա հետ կապված մարդկանց ոչ մի խումբ չի կրել որևէ կարևոր տնտեսական դժվարություններ։ Մինչպատերազմյան Բուլղարիայում բնակիչների մեծ մասը եղել են էթնիկ բուլղարացիները, չնայած նրան, որ Բուլղարիան տարբեր ժամանակներում ապրել է բազմաթիվ գաղթեր։ Սահմաններից ոչ մեկը պաշտոնապես չի առարկվել 1991 թվականից հետո, սակայն ազգայնական տրամադրված բուլղարացիները շարունակում են համարել, որ Բուլղարիային պետք է պատկանի Մակեդոնիայի մի մասը, որն այսօր բաժանված է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության և Հունաստանի միջև:

Բուլղարիայի սահամնների երկարությունը կամզում է 2 264 կմ։ Գետային սահմանը հաշվվում է 680 կմ, իսկ սևծովյան ափը՝ 400 կմ, հարվային և արևմտյան սահմանները հիմնականում սահմանված են լեռնաշղթաներով։ Հյուսիսում սահմանակցում է Ռումինիայի, հարավում՝ Հունաստանի և Թուրքիայի, իսկ արևմուտքում՝ Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Ռումինական սահմանն անցնում է Դանուբ գետի երկայնությամբ երկրի հյուսիս-արևելյան սահմանից 464 կմ երկարության վրա մինչև Սիլիստրա քաղաքը, իսկ հետո գնում է 136 կմ հարավ-արևմուտք։ Դանուբը բուլղարական կողմում իր սուր լանջերով և ռումինականում ցածրադիր ճահճացած մարզով Եվրոպայի գետային սահմաններից ամենատպավորիչներից մեկն է։ Դոբրուդջայով անցնող սահմանի մի մասը վիճելի է եղել և մի քանի անգամ փոփոխվել է միջազգային պայմանագիրներով։ Այդ գործընթացում մեծ ազդեցություն են ունեցել բնիկները, որոնք ընտրել են այն կողմը, որտեղ գերադասել են ապրել։ Հարավային սահմաններն անցնում են Հունաստանով և Թուրքիայով, հունական սամանների երկարությունը կազմում է 491 կմ, իսկ թուրքական սահմանների երկարությունը՝ 240 կմ։

Կրոնը՝

Կրոնը Բուլղարիայում, կրոնական համոզմունքների ամբողջություն է, դավանանքի ազատություն, որն ամրագրված է Բուլղարիայի քաղաքացիների համար՝ Բուլղարիայի սահմանադրությամբ։ Բուլղարիայի քաղաքացիներն ունեն կրոնական դավանանքի ազատություն։ Կրոնական համայնքներ ու հաստատությունները պետությունից անջատ են և չի կարող օգտագործվել քաղաքական նպատակներով։

Ըստ 2011 թվականի Բուլղարիայի պաշտոնական մարդահամարի արդյունքների՝ երկրի բնակչության 78,2 %-ն իրեն համարում է կրոնական։

ՔրիստոնեությունԻսլամՀուդայականությունայլ
77,9610,020,0120,16
ՈւղղափառությունԿաթոլիկությունԲողոքականությունՀայ առաքելական եկեղեցիՍուննի իսլամՇիա իսլամ
75,960,851,120,039,480,48

Պատմությունը՝
Հնագույն պատմություն

Եվրոպայի հնագույն միշտ բնակվեցված քաղաք է համարվում բուլղարական 6-հազարամյա Պլովդիվը։ Բուլղարիայի ժամանակակից տարածքի ամենահին բնակիչներն են եղել, որոնց մասին կան ստույգ տեղեկություններ, թրակիացիները, հնդեվրոպական ցեղեր, որոնք այդտեղ են ապրել մ. թ. ա. 1 հազարամյակից։ Մ. թ. 1-ին դարում թրակիական հողերը մտել են Հռոմեական կայսրության կազմում և բաժանվել են Թրակիա և Մյոզիա գավառների միջև։ Մի քանի դարի առաջ ափում առաջացել էին հունական գաղութներ, որոցից արդյունքում թրակիցիներն ընդօրինակել են հին հունարենը: 395 թվականի Հռոմական կայսրության Արևմտյան և Արևելյան բաժանվելուց հետո երկու գավառներն էլ անցել են Արևելյան Հռոմական կայսրությանը[42][43]։

Բուլղարների առաջին պետությունը, որի մասին պահպանվել են ճիշտ պատմական տեղեկություններ, եղել է Մեծ Բուլղարիան, պետություն, որը մի քանի տասնամյակների ընթացքում սևծովյան և ազովյան տափաստաններում միավորվել է բուլղարների և այլ ցեղերի։ Պետության մայրաքաղաքը եղել է Ֆանագորիան, իսկ նրա հիմնադիրը և կառավարիչը՝ խան Կուբրաթը։

Տեսարժան վայրեր՝
Ասենի ամրոց
Ասենի ամրոց (բուլղար․՝ Асенова крепост, որոշ հետազոտողներ այն անվանում են նաև Պետրիչ), միջնադարյան ամրոց Բուլղարիայի Ռոդոպյան լեռներումԱսենովգրադ քաղաքից 2-3 կմ հարավ, Ասենիցա գետի ձախափնյա ժառյոտ լեռնակատարին՝ ծովի մակարդակից 279 մետր բարձրության վրա։

Church of the Holy Mother of God, Asen's Fortress, Bulgaria 07.JPG