Posted in կենսաբանություն

Լեյկոցիտ

Լեյկոցիտներ, ողնաշարավորների և մարդու ծայրամասային արյան սպիտակ գնդիկները կամ լեյկոցիտները բնութագրվում են ակտիվ շարժունակությամբ, մորֆոլոգիական հատկանիշների և կենսաբանական դերի բազմազանությամբ։ Լեյկոցիտները ստորաբաժանվում են 2 մեծ խմբի. հատիկավոր կամ գրանուլոցիտներ (granulocytus) և ոչ հատիկավոր կամ ագրանուլոցիտներ (agranulocytus)։

Հատիկավոր լեյկոցիտների խումբը բնորոշվում է ցիտոպլազմայում յուրահատուկ հատիկավորությամբ և հատիկավորված կորիզների առկայությամբ (բազո‎ֆիլներէոզինոֆիլներնեյտրոֆիլներ)։ Ոչ հատիկավոր լեյկոցիտների խումբը տարբերվում է յուրահատուկ հատիկավորության բացակայությամբ,կորիզների չհատավորմամբ (լիմֆոցիտներմոնոցիտներ

Ձևավոր տարրերՔանակը
Էրիթրոցիտներ4,5-ից 5,5 միլիոն.
Լեյկոցիտներ4.000–11.000
 Գրանուլոցիտներ 
 Նեյտրոֆիլներ2.500–7.500
Էոզինոֆիլներ40–400
Բազոֆիլներ10–100
Լիմֆոցիտներ1.500–3.500
Մոնոցիտներ200–800
Թրոմբոցիտներ300.000

Բոլոր լեյկոցիտները գնդաձև են։ Չափահաս առողջ մարդու արյան 1 մմ³-ում պարունակվում է 4000-9000 լեյկոցիտ, որոնց քանակությունը կարող է տատանվել՝ կախված սննդից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և այլն։

Լեյկոցիտները արյան սպիտակ (անգույն) բջիջներ են, որոնց ուսումնասիրելու համար ներկում են։

Լեյկոցիտներն իրականացնում են բազմաթիվ պաշտպանական ‎ֆունկցիաներ։ Լեյկոցիտների կյանքի տևողությունը չափազանց կարճ է՝ մի քանի ժամից մինչև մի քանի օր, բացառություն են կազմում հիշողության լիմ‎ֆոցիտները, որոնք ապրում են 10-15 տարի։

Լեյկոցիտների առանձին ձևերը գտնվում են որոշակի հարաբերակցության մեջ (այսպես կոչված՝ լեյկոցիտային բանաձև), սակայն այդ հարաբերակցությունը ևս կարող է նկատելիորեն փոխվել։

Եթե լեյկոցիտների քանակը 9000-ից ավելի է, կոչվում Է լեյկոցիտոզ, իսկ 4000-ից պակասը՝ լեյկոպենիա։ Նշված փոփոխությունները, որպես ախտաբանական գործընթացի վկայություն կարելի է դիտել միայն օրգանիզմի ընդհանուր վիճակի հետ կապված, քանի որ թե’ լեյկոցիտոզը, թե՜ լեյկոպենիան կարող են նկատվել նաև առողջ օրգանիզմում։ Առողջ մարդկանց օրգանիզմում լեյկոպենիա կարող է նկատվել տաք լոգանքներից, բաղնիքից հետո, մարզիկների և պարբերաբար ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվողների մոտ։ Այսպես կոչված ֆիզիոլոգիական լեյկոցիտոզ կարող է լինել ուտելուց հետո, գերսառեցման, անսովոր ծանր ֆիզիկական աշխատանքի ժամանակ։ Լեյկոցիտների քանակը կարող է ավելանալ նաև հղիության երկրորդ կեսում ինչպես նաև ֆիզիոլոգիական այլ փոփոխությունների դեպքում։ Ախտաբանական լեյկոցիտոզը, որն առաջանում է որպես օրգանիզմի պաշտպանական միջոց, հակազդեցություն, նկատվում է բորբոքումների, հյուսվածքների մեռուկացման (օրինակ՝ սրտամկանի ինֆարկտի), արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ։ Լեյկոցիտոզը հաճախ ուղեկցում Է տարբեր ալերգիգ հիվանդությունների։

Լեյկոցիտներն ունակ են ակտիվ տեղաշարժման, որն իրականացվում է կեղծ ոտիկների միջոցով, ընդ որում բջջի կորիզների և մարմինների ձևը խիստ փոփոխական է։ Լեյկոցիտները կարող են մուտք գործել մազանոթների էնդոթելի բջիջների մեջ, տեղաշարժվել շարակցական հյուսվածքի հիմնական նյութի միջով, ներթափանցել հիմնային անոթներ, ինչպես նաև էպիթելի բջիջների մեջ։

Լեյկոցիտների շարժման արագությունը կախված է մի շարք պայմաններից.

  • միջավայրի թանձրություն,
  • pH,
  • ջերմաստիճան։

Շարժման ուղղությունը որոշվում է տարբեր գործոններից, որոնցից մեկը քեմոտաքսիսն է, այս տեսանկյունից կարևոր դեր է խաղում նաև հյուսվածքների քայքայման արգասիքները։ Բջիջների շարժման ուղղության և փոխազդեցության մեջ կարևոր նշանակություն ունեն լեյկոցիտների բջջաթաղանթի հատուկ ընկալիչները։ Արյան հոսքի հետ լեյկոցիտները տարածվում են ողջ օրգանիզմով մեկ և հաստատվում օրգաններում և հյուսվածքներում, որտեղ ցուցաբերում են մեծ ակտիվություն։

Լեյկոցիտների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏեսակՄանրադիտակային տեսքՍխեմաՔանակը %
մեծահասակների մոտ
Տրամագիծ (μm)[1]Թիրախը[2]Կորիզ[2]Գրանուլներ[2]Կյանքի տևողությունը[1]
Նեյտրոֆիլ62%10–12ԲակտերիաներՍնկերԲազմասեգմենտԹույլ վարդագույն (H&E ներկում)6 ժամից մի քանի օր
(օրեր լյարդում և այլ հյուսվածքներում)
Էոզինոֆիլ2.3%10–12Խոշոր մակաբույծներԿարգավորում է ալերգիկ պաըասխաններըԵրկսեգմենտՇատ վարդա-նարնջագույն գունավորմամբ (H&E ներկում)8–12 օր (շրջանառում է 4–5 ժամում)
Բազոֆիլ0.4%12–15Հիստամինի սինթեզ իմունային պատասխանի համարԵրկ- կամ եռասեգմենտՄե կապույտՄի քանի ժամից մի քանի օր
Լիմֆոցիտ30%փոքր լիմֆոցիտներ 7–8 Մեծ լիմֆոցիտներ՝ 12–15B բջիջներ։ արտադրում է հակամարմիններ և մասնակցում T բջիջների ակտիվացմանըT բջիջներ։CD4Th (T հելփերներ)։ ակտիվացնում և կարգավորում է T և B բջիջներըCD8+ ցիտոտոքսիկ T բջիջներ։ վիրուսներով վարակված և ուրցագեղձի բջիջներγδ T բջիջներ։ բնածին և ձեռքբերովի իմունիտետների պատասխանների միջև կամուրջ, ֆագոցիտներԿարգավորիչ (սուպրեսոր) T բջիջներ։ վերականգնում է իմունային համակարգի բնականոն վիճակը վարակումից հետո, արգելակում է աուտոիմունային պատասխաններըԲնական քիլլերներ։ վիրուսներով վարակված և ուրցագեղձի բջիջներԼավ, արտահայտիչ ներկումNK-բջիջներ և ցիտոտոքսիկ (CD8+) T-բջիջներՏարիներ՝ հիշողության բջիջների, շաբաթներ՝ մնացած բջիջների համար
Մոնոցիտներ5.3%12–20[3]Մոնոցիտները արյան հոսքից գաղթում են դեպի հյուսվածքներ, մասնագիտանում և վերածվում մակրոֆագերի (երիկամներում՝ Կուպֆերի բջիջների)ԼոբաձևՉկաՄի քանի ժամից մի քանի օր
Posted in անգլերեն

English

D.1 i think i’ve got much books!

2 There are many people in there.

3 i think i’ve eaten many food

4 i spend much time on the computer

F.I don’t really like my town.
Every summer, tooo many
tourists come here, so there are
enough cars in the streets, and
that means there’s many
noise. There aren’t 3. much
places for teenagers to go, either.
There are lots of shops but there
are always many people in
them! And most of the clothes
shops are for old people — there
aren’t enoungh shops for young
people like me!

Posted in աշխարհագրություն

Թուրքիա

  • Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  • Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
    Թուրքիան միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասում՝ Ասիայում և Եվրոպայում: Մեծ մասը գտնվում է Ասիայում այդ պատճառով էլ այն համարում են Հարավ արևմտյան Ասիայի կազմում: Թուրքիան գլխավորապես լեռների և սարահարթերի երկիր է: Լեռները երիտասարդ են, որի պատճառով լեռնակազմական գործընթացները դեռևս շարունակվում են, լինում են երկրաշարժեր և գործող հրաբուխներ: Թուրքիայի Հյուսիսով, Սև ծովի ափերով ձգվում են Պոնտական լեռները, որոնց լանջերը զառիթափ իջնում են դեպի ծով: Թուրքիան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում: Առատ է տեղումներով, մեղմ ձմեռներով և չափավոր շոգ ամառներով: Թուրքիայի գեռտերը արագահոս են և լեռնային: Թուրքիայի տարածքից են սկիզբ առնում տարածաշրջանի չորս խոշոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Կուրը և Արաքսը: Անտառները հիմնականում տարածված են մերձափնյա շրջանի վրա:
  • Ինչո՞վ է բացատրվում Թուրքիայի բնակչության ազգային կազմի խայտաբղետությունը։ Ինչպիսի՞ն է ազգային փոքրամասնությունների վիճակը։
    Առաջ Թուրքիան եղել է կայսրություն, իսկ կայսրություններին բնորոշ է լինել բազմազգ։ Ազգային փոքրամասնությունների իրավունքները մեծ մասամբ ոտնահարվում են։
  • Թուրքիայի բնառեսուրսային ներուժն ինչպիսի՞ դեր է խաղում նրա արդյունաբերության և գյուղատնտեսության մասնագիտացման վրա։
    Ասիական երկրների շարքում՝ Թուրքիան առանձնանում է սնդիկի, ծարիրի, քրոմի,վոլֆրամի,պղնձի։Կան նաև նավթի, գազի պաշարներ։Թուրքիան աչքի է ընկնում նաև զբոսաշրջության ռեսուրսներով։

Posted in անգլերեն

Classwork

1- I think I’ve got too much books!
2- There are too many people in there.
3- I think I’ve eaten too much food.
4- I spend too much time on the computer

I don’t like my town. Every summer, too many tourists come here, so that means there are too many cars in the streets and that means there are too much noise. There aren’t enough places for teenagers to go, either there are lots of shops but there are always too much people in them! And most of the clothes shops are for old people – there aren’t enough shops for people like me!

Posted in աշխարհագրություն

Իրան

Դասի հղում։

Результат пошуку зображень за запитом Իրանի քարտեզ"

Իրանի աշխարհագրություն, Հարավարևմտյան Ասիայի խոշորագույն երկրի՝ Իրանի լեռնագրության, ջրագրության, կլիմայի, բուսական ու կենդանական աշխարհի և օգտակար հանածոների ուսումնասիրություն: Իրանը հյուսիսից եզերում է Արաքս գետը (Հայաստան, Արցախ, Ադրբեջան), Կասպից ծովը և Աթրեք գետը (Թուրքմենստան), հարավից՝ Պարսից և Օմանի ծովածոցերը, արևմուտքից՝ Զագրոսի (Թուրքիա, Իրաք), արևելքից՝ արևելաիրանական լեռնային համակարգերի (Աֆղանստան, Պակիստան) հողմահայաց ստորոտները: Իրանը Կասպից ծովի ջրային ավազանը կիսում է իր հարևանների, ինչպես նաև Ռուսաստանի և Ղազախստանի հետ, Պարսից ծոցը՝ Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Բահրեյնի և ԱՄԷ-ի հետ, իսկ Օմանի ծոցը՝ համանուն երկրի հետ:

Տարածքի մեծությամբ (1 648 000 կմ²) Իրանն աշխարհում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: Իրանը երկու անգամ մեծ է Թուրքիայից. նրա տարածքում Հայաստանն ու Արցախը կտեղավորվեն 40 անգամ: Բացի Գիլանից, Մազանդարանից, Գոլեսթանից (հյուսիս), Խուզեսթանից ու Բուշեհրի ափամերձ հատվածներից՝ երկրի մեծագույն մասը գտնվում է ծովի մակերևույթից 900 մետր բարձրության վրա: Հյուսիսից հարավ՝ արևմտյան սահմանի երկայնքով, ձգվում է Զագրոսի լեռնային համակարգը, իսկ Կասպից ծովի հարավային ափերին վեր են բարձրանում Ալբորզի (Էլբրուսի) լեռները:

Չոր կլիմայի և լեռնային ռելիեֆի հետևայքով պետությունը չունի ջրային հարուստ ռեսուրսներ: Իրանում կա ընդամենը մեկ նավարկելի գետ՝ Քարունը (950 կմ): Խոշորագույն լիճը Կապուտանն է (Ուրմիա)՝ Հայկական լեռնաշխարհի հետ սահմանին, խոշորագույն անապատները՝ Դաշթե Քևիրը և Դաշթե Լութը՝ երկրի ներսում: Իրանը հարուստ է իր օգտակար հանածոներով, հատկապես՝ ածխաջրածիններով. նավթահանությամբ այն երրորդ, իսկ բնական գազի պաշարներով՝ երկրորդ հորիզոնականում է:

Posted in հայոց լեզու

Գործնական աշխատանք լեզվից. 22. 02. 2021

1. Գործողություն ցույց տվող հետևյալ բառերից կազմել գոյականներ:
Օրինակ՝ լուծել-լուծում…

Լուծել- լուծում
աշխատել- աշխատանք
հաղթել- հաղթանակ
կառուցել- կառույց
թարգմանել- թարգմանիչ
գրել- գրիչ
նկարել- նկար
պատկերել- պատկեր

2. Հետևյալ հոլովված բառերը խմբավորել՝ ըստ հոլովների. օրվա, շարք, այգուց, դրվագում, մայրիկին, երգով, կյանքի, մարդուց, քաղաքում, աթոռին, ընկերոջ, ուրախությամբ, ծաղկեփունջ, փողոցում, սարին, գրքից, շղթա, նավով:
Ուղղական՝ շարք, ծաղկեփունջ, շղթա
Սեռական՝ օրվա, կյանքի, ընկերոջ
Տրական՝ աթոռին, մայրիկին, սարին
Հայցական՝ ծաղկեփունջ, շղթա, շարք, մայրիկին
Բացառական՝ այգուց, մարդուց, գրքից
Գործիական՝ երգով, նավով, ուրախությամբ
Ներգոյական՝ դրվագում, քաղաքում, փողոցում

3. ա. Տրված նախադասություններից ընդգծել ածականները, որոշել տեսակը:
բ. Բացատրել, թե ինչ ածանցներով են կազմվել:
գ. Յուրաքանչյուր ածանցով կազմել նոր ածական:

Օրինակ՝
ա. դրախտային՝ հարաբերական ածական
բ. կազմվել է ային ածանցով
գ. օրինակներ՝ դաշտային, անտառային, տնային, հեքիաթային

Հակինթե վարդերի և դրախտային ծաղիկների բույրը ծովացել էր այնտեղ և մարմարյա պարիսպներից դուրս:

Ճերմակ հագած աղջկա բոցեղեն աչքերը գրավել էին ասպետի սիրտը:

Մայիսյան մի խաղաղ ու թովիչ երեկո էր. քաղաքի հեռավոր տներից ժպտուն աչքերի պես փայլփլում էին ճրագները, մեղմ հովը բերում էր ուրախ ու հաճելի ձայներ, սիրո երգեր ու բարձր քրքիջ:

ա. դրախտային՝ հարաբերական ածական
տնային, հեքիաթային
բ. կազմվել է ային ածանցով մարդկային
ա-ամանորյա
ային-մրգային ,մարդկային,
գ. օրինակներ՝ դաշտային, անտառային, տնային, հեքիաթային,մրգային ,մարդկային,

4. Տրված բառակապակցությունների իմաստն արտահայտել հոմանիշ ածանցավոր ածականներով:
Օրինակ՝ հմայք ունեցող- հմայիչ 
ճաշակ չունեցող-անճաշակ
գույնը կորցրած-անգույն
բախտ ունեցող- բախտավոր
տաղանդ ունեցող- տաղանդավոր
երկու գլուխ ունեցող- երկգլխանի
ոսկուց պատրաստված- ոսկյա
պողպատից պատրաստված-պողպատե
զորություն ունեցող-զորեղ
պոչը կտրած- անպոչ

5ա. Տառերով գրել 1, 3, 8, 19, 31, 95 թվականները:
1-մեկ
3-երեք
8-ութ
19-տասնինը
31-երեսունմեկ
95-իննսունհինգ
բ. Կազմել դրանց դասական ու բաշխական ձևերը:
Օրինակ՝
ա. 4- չորս,
բ. դասական՝ չորրորդ, բաշխական՝ չորսական /կամ չորս-չորս/:
 1-մեկերորդ,մեկական
3-երորրդ,երեքական
8-ութերորդ,ութական
19-տասնիներորդ,տասնինական
31-երեսունմեկերորդ,երեսունմեկական
95-իննսունհինգերորդ,իննսունհինգական

 

6. Փակագծերում տրված դերանուններից ընդգծել ճիշտ տարբերակը:

Ամառները նա մեկ ամսով գնում է գյուղ՝ (իր, իրեն) պապերի ծննդավայրը:
(Ինչպե՜ս, ինչպիսի՜) բարի կին է նա:
(Ամեն ոք, ոչ ոք) մի հավաստի խոսք չէր ասում:
Չգիտեր՝ (ինչու, ինչու համար) հայտնվեց այդտեղ:

Posted in պատմություն

Առաջադրանք 2

Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում

  • Պատմել   20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:
    XX դարասկզբին աբդուլհամիդյան վարչակարգը հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու փոխարեն ավելի սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ: Թուրքերը կոտորում էին հայերին, որպեսզի չիրականացնեն բարենորոգումներ, նրանք քրդերի և հայերի միջև ցանկանում էին պառակտում մտցնել և ցանկանում էին ամբողջ Օսմանյան կայսրությունում ապրող մարդիկ ընդունեին իրենց կրոնը։
  • Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:
    Հայ ազատագրական շարժման ղեկավար ուժերը այս պայմաններում որդեգրեցին նոր մարտավարություն: ՀՅԴ–ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում (Երկիր) ընդհանուր ապստամբության նախապատրաստմանը: Կռվող խմբերի և զինամթերքի կենտրոնացման վայրեր ընտրվեցին Վասպուրականն ու Տարոն–Սասունը: Հնչակյանները նույնպես ստեղծում էին զինված խմբեր և նախապատրաստվում համընդհանուր ապստամբության: Դրա կենտրոնը, ըստ նրանց ծրագրի, դառնալու էր Կիլիկիան: Այն ուներ նպաստավոր աշխարհագրական դիրք և ծովով կապված էր Եվրոպայի հետ: Այսպիսով՝ հայոց ազատամարտի գլխավոր խնդիրը դարձավ ժողովրդին ընդհանուր ապստամբության նախապատրաստելը:
  • Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:
    Մշո Ս. Առաքելոց վանքի կռվի ընթացքում Բիթլիսի նահանգապետը, որ ստանձնել էր թուրքական զորքի հրամանատարությունը, բանակցություններ է սկսում: Հայկական կողմը պահանջում է ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, զինաթափել ու պատժել քրդական զինված ավազակախմբերին, հայերին վերադարձնել նրանցից զավթված հողերը և այլն: Քանի որ բավարարվեց միայն առաջին պահանջը, կատաղի մարտերը վերսկսվում են: Պաշարվածների զինամթերքը սպառվում էր: Այդ պատճառով նոյեմբերի 27–ի գիշերը հայդուկները, տեղացած ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված, աննկատ հեռանում են վանքից: Ս. Առաքելոց վանքի հերոսական կռիվը մեծ տպավորություն է գործում և ոգևորում հայությանը: Սասունի ապստամբության ընթացքում միայն մի ուղի կար հաշտության, որ Անդրանիկն ու Հրայրը զենքերը վայր դնեն, սակայն նրանք հրաժարվեցին և դրանից հետո եղան կատաղի մարտեր, զոհվեց Հրայրը: Սասունի 1904 թ. ապստամբությունն ավարտվեց պարտությամբ: Հայերի անձնազոհ կռիվները և մեծ տերությունների միջամտությունը հարկադրեցին սուլթանին հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու ծրագրից: Այս երկու մարտերի տարբերությունն այն է, որ վանքի կռվի ժամանակ կարողացան գոնե որոշ չափով հասնել իրենց ուզածին և ոգևորել ժողովրդին, իսկ ապստամբության ժամանակ չկարողացան հասնել և ավելի թևաթափ եղան:
  • Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ 20-րդ դարի սկզբին  հայդուկային շարժումը  իրեն սպառել էր:
    Ըստ տվյալ ժամանակաշրջանի հայդուկային շարժումը որոշ չափով իրեն սպառել էր: Չկար նոր մարտավարություն, կային բազմաթիվ պարտություններ: Արևմտահայերին օգնության շտապող այդ խմբերը չեն հաջողել, քանի որ կազմակերպվել են հապճեպ, առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները։
  • «Հայ կանայք/ կամ  հայ կինը/ 19-րդ դարավերջի , 20-րդ դարասկազբի հերոսամարտի տարիներին:»
    Բազմաթիվ կին հայդուկներ իրենց հերոսությամբ չեն զիջել տղամարդկանց: Կանայք, տղամարդկանց կողքին կռվելով, ուժ ու կորով են ներշնչել նրանց, հավատ` իրենց սեփական ուժերի և հաղթանակի նկատմամբ: Եթե անգամ կռվի դաշտում հայ կնոջ մասնակցությունը համեմատաբար սահմանափակ է եղել, ապա թիկունքում` անհամեմատ ավելի նշանակալի: Հայուհին ոչ միայն հսկել է հայդուկի թաքստոցը, այլև անհրաժեշտ տեղեկություններ, զենք-զինամթերք, հաց ու ջուր է հասցրել վիրավորներին, վերքերն է բուժել և գաղտնի նամակներ տեղ հասցրել: Հայ կինը իր զավակներին պատգամել է քաջ լինել` անգամ սպառնալով. «Հարամ կ’անեմ տուած կաթս, թէ որ իյնաս թուրքերու ձեռքը»: Սրանք, հիրավի, մայրերի արտաբերած խիստ ու անանց, ինչպես նաև մեծ խորհուրդ պարունակող խոսքեր են: Հայտնի է, որ հայդուկային կռիվներին հայ կանանց մասնակցությունը հայդուկային կանոններով ընդունված չի եղել. հայ տղամարդիկ դա համարել են անթույլատրելի: Իրականում հայ կնոջ մասնակցությունը մշտապես բարձր է գնահատվել, սակայն վեհանձն հայ տղամարդը թույլատրելի չի համարել վտանգի ենթարկել իր օջախի պահապանին: «Եւ ինչո՞ւ չէ, առաւելութիւն մը մեր յեղափոխական շարժման, որուն նուիրումով կը մասնակցէր հայ կինն ալ` Սոսէի և Շաքէի տիպարներ տալով Հայոց արիւնալի ազատամարտին»1 – գրում է Ավոն: Ստեղծված ավանդույթով ու չգրված, բայց պահպանվող կանոնները չխախտելու նպատակով հայ կանայք կռիվներին հաճախ մասնակցել են տղամարդու ծպտյալ հագուստով: Կին հայդուկները մեծ դեր են ունեցել նաև զենք տեղափոխելու գործում՝ ընդգրկվելով զինատար խմբերում: Հերոսուհի հայդուկ կանանցից շատերը մասնակցել են ֆիդայական կռիվներին` իրենց անմար փառքը թողնելով սերունդներին: Բայց պատմության վճռական և ճակատագրական պահերին միշտ էլ հայուհին պայքարել է ոսոխի դեմ` գերադասելով մահը օտար նվաճողի տիրապետությունից: գույն ապացույցը մեր հազարամյա պատմության փառահեղ հերոսապատումի բազմաթիվ էջերն են: Հայ հերոսուհի կանայք շրջապատին պատկառանք են ներշնչել, հարգանք, սեր, կատարյալ վստահություն` ոչ միայն արտահայտած գաղափարների, այլև իրենց անձնական կյանքի նկատմամբ: Նման հերոսուհիների թիվը քիչ չէ մեր պատմության մեջ` չնայած այն իրողության, որ մեր պատմագիրներն ու հուշագիրները ժլատ են եղել կանանց գործունեությունը ներկայացնելու տեսանկյունից:
  • Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը»/ մեկ շաբաթվա ընթացքում կարդալ ընտրելի հատվածը,ամփոփել 15նախադասությամբ/
    Ես ընթերցեցի իմ նախընտրած հատվածը։ Պատմությունը հետաքրքիր էր։ Պատմվածքը հայրենասիրական էր։ Պատմվածքում պատմվում էր, թե նչպես է Մուշ քաղաքի ս. Մարինե թաղում հայոց լեզվի դասն անցնում։ Ուսուցիչը աշակերտներին հանձնարարել էր սովորել «Ռանչպարի կանչը»։ «Ռանչպարի կանչը» հայոց այբուբենը բանաստեղծություն դարձրած տեսակն էր։

— Ա՛յբ, բե՛ն, գի՛մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՛, ե՛ջ, զա՛,
Լծիր եզան։
է՛, ը՛թ, թո՛,
Վերկաց, Թաթո,
ժե՛, ինի՛, լյո՛ւն,
Կապիր քո շուն։
Խե՛, ծա՛, կե՛ն,
Ու՞ր է Հակեն։
Հո՛, ձա՛, ղա՛տ,
Միհրա՜ն, Մրհրդա՜տ,
Ճե՛ն, մե՛ն, հի՛,
Կգանք հիմի։
Նո՚ւ, շա’, ո՜,
Պրծիր, Շավո,
Չա’, պե’, ջե’,
Ուշ է, Վաչե։
Ռա’, սե’, վե՛վ,
Ծագեց արև։
Տյո՛ւն, րե’, ցո’,
Մարդ աստծո։
Վյո՚ւն, փյո՛ւր, քե’,
Քելե, Սրքե,
Ե՛վ, օ’, ֆե’,
Օ, ի՜նչ զով է։

Posted in քիմիա

Փետրվար 22-27

 1.Հաշվե ́ք ածխաթթու գազի (CO2)= 44, ծծմբային գազի (SO2)= 64, ջրի (H2O)= 18 եւ ազոտի (II) օքսի­ դի(NO)=30 հարաբերական մոլեկուլային զանգ­ վածները (Mr):

2.Ընտրե ́ք ճիշտ պատասխանը:
CH4­ի հարաբերական մոլեկուլային զանգ­ վածն է`
ա) 16 գ) 24 բ) 20 դ) 28

2.Ընտրե ́ք ճիշտ պատասխանը:
CH4­ի հարաբերական մոլեկուլային զանգ­ վածն է`
ա) 16 գ) 24 բ) 20 դ) 28

3.Որոշեք, թե երկաթի Fe2O3=+3-2 եւ Fe3O4=+2,6-2 միացու­ թյուններում երկաթի օքսիդացման աստիճանը:

4.Ո՞րն է երկտարր միացության քիմիական բանաձեւը, որում տարրերի զանգվածային բաժինները հավասար են.
1)CO, 2)CO2, 3)SO3, 4)SO2

5.Քանի՞ աղ կա հետեւյալ շարքերում՝

ա) CaO, KCl, NaOH, P2O5, KNO3, Ca(OH)2, Na2SO4, MgSO4, Fe(NO3)3, CO2, HF.
բ) BaSO4, HNO3, Cu(OH)2, NaNO3, Al2(SO4)3, Ni(OH)2, AICI3, Fe2O3:

Posted in հասարակագիտություն

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Կյանքում ամենից թանկ բաներից մեկը, դա ընկերությունն է:Ամենաթանկ բաներից մեկն է այն, քանի որ միայն նրա միջոցով կարող ես հասնել կյանքի ամենաթանկ պահերին:Իրոք, ընկերության մեջ Դու կարող ես գտնել քո երջանկությունը, ուրախությունը և այն ամենը, ինչը Քեզ հարկավոր է:Բայց միշտ չէ, որ մարդիք ունենում են այն ընկերությունը, որի համար կարելի է ամեն ինչ անել:

Ինչպես հաջողության ու անհաջողության մեջ են տվել Քեզ ընտրելու հնարավորություն, այնպես էլ հաջողակ և անհաջողակ ընկերներ ընտրելու մեջ:Երբ նայում ես շուրջդ, կտեսնես, որ յուրաքանչյուր ոք ընկերություն է անում այն մարդու հետ, ով իր բնավորության գծերով, ապրելակերպով, սովորույթներով նման է իրեն:Եվ հենց դիպուկ էլ այս վիճակը ներկայացրել է ժողովրդական ասացվածքը  «Ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու» :

Իրոք, ընկերը մեծ դեր է խաղում մարդու կյանքում:Լավ ընկերը կդարձնի իր ընկերոջը ավելի լավը, իսկ վատը` հակառակը:Դրա համար հարկավոր է ընտրություն կատարելիս շատ ու շատ կենտրոնանք հաջողակ ընկեր ընտրելու մեջ:Ընկեր, դա միայն երեկոյան իրար հետ զբոսնելու համար չէ, այլ ամբողջ կյանքը իրար հետ խոչընդոտներ հաղթահարելով, միասին հաջողության հասնելու յուրօրինակ երևույթն է:Երբ կարդում եմ հաջողակ մարդկանց պատմությունները, շատ-շատ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ նրանք հաջողության են հասել` իրենց ամուր և համառ ընկերության շնորհիվ:

Ընկերությունում, ինչպես շատերն են այդպես կարծում, երրորդը ավելորդ է:Բայց ես ընդանրապես համամիտ չեմ այս կարծիքին:Քանի որ, եթե ունես ամուր ընկերություն, ապա ոչ երրորդը և ոչ էլ չորրորդը ավելորդ չեն ընկերությունում:Իսկ ամուր ընկերություն ունենալու համար հարկավոր է ընդամենը, որ ընկերության յուրաքանչյուր մասնիկ իր ընկերների համար անի այն ամենը, ինչ-որ կարող է, տալ այն, ինչի կարիքը ունեն իր ընկերները, լինել հավատարիմ և միշտ օգնող` իր ընկերոջ յուրաքանչյուր փորձության ժամանակ:Եղեք միշտ լավը ձեր ընկերների համար:Փորձեք ամեն կերպ երջանկացնել ձեր ընկերներին:

Իսկ վերջում առաջարկում եմ ընթերցել խորիմաստ աֆորիզմներ` ընկերության մասին.

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։ Գրասիան 

Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։  Գրաֆ 

Աշխարհում ոչինչ չկա ընկերությունից ավելի լավ ու հաճելի, առանց դրա աշխարհը կարծես թե զրկված կլիներ արևից։Ցիցերոն 

Ընկերությունը, որն ընդհատվել է, ճիշտն ասած, իսկի բնավ չի էլ սկսվել։ Պուբլիլիոս Սիրոս 

Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը։ Հիպել 

Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է։ Էվրիպիդես 

Posted in հայոց լեզու

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
1.
Տրված բառաշարքում առանձնացնել տրված բառերի 5 եռյակ:
վառել,վատաբանել,հանքցնել,վհատվել,մարել,հուսալքվել,փնովել,պղծել,հրդեհել,
հուսահատվել,հրկիզել,շիջել,պախարակել,արատավորել։
1.վառել, ,հրդեհել, հրկիզել
2,վատաբանել, փնովել,ապականել
3.վհատվել, հուսահատվել,հուսալքվել
4.մարել, շիջել,հանգցնել
5.պղծել, պախարակել, արատավորել։

2.
Բառաշարքում առանձնացնել հոմանիշ գոյակաների 5 զույգ։
կեսօր,հանդարդություն,այգաբաց,միջօրե,խաղաղություն,դայլայլ,հավերժություն,կատար,
արշալոիյս,գագաթ,փայփայանք,հավիտենություն։

1.կեսօր- միջօրե
2.հանդարդություն-խաղաղություն
3.այգաբաց- արշալոիյս
4.հավերժություն- հավիտենություն
5.կատար- գագաթ
3.
Բառաշարքում առանձնացնել հականիշ ածակաների 5 զույգ
Քնքուշ,ազնիվ,փոթորկուն,դժոխային,նենգ,բիրտ,ողորկ,հանդարդ,
խորդուբորդ,եդեմային։

1.Քնքուշ- բիրտ
2.ազնիվ- նենգ
3.փոթորկուն- հանդարդ
4.դժոխային- եդեմային
5.ողորկ- խորդուբորդ
4.
երկու շարքերից ւնտրել արմատ և ածանց ու կազմել ածանցավուր գոյականեր։
1.հեռու,ջերմ,արգելել,ավազ,ճահիճ,գերեզման,ամուր,կտակ,դարբին,հյուր,ծառ,աղոթել,

աշխատել,ծիրան,այգի,լվանալ,բույր,դպիր,արվեստ
2․Անոց,արան,ոձ,ստան,ուտ