Posted in Մաթեմատիկա 21-22

Մաթեմատիկոսներ

Արքիմեդես

Արքիմեդես (հայերենում ընդունված է նաև անվան Արքիմեդ ձևը, Ἀρχιμήδης, մոտ մ. թ. ա., Սիրակուսե, Սիցիլիա, Սիցիլիա, Իտալիա – մ. թ. ա., Սիրակուսե, Սիցիլիա, Սիցիլիա, Իտալիա), նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ։ Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի։ Ֆիզիկայում նրա հայտնագործությունների թվում են հիդրոստատիկան, ստատիկան և լծակի սկզբունքի բացատրությունը։ Նրան են վերագրում նորարարական մեքենաների նախագծումը, այդ թվում՝ պարուրակ պոմպը, որը կրում է նրա անունը։ Ժամանակակից փորձերը ցույց են տվել, որ Արքիմեդեսի նախագծած մեքենաները ընդունակ են ջրից բարձրացնել հարձակվող նավերը և վառել նավերը՝ օգտագործելով հայելիների շարքը։ Ընդհանուր առմամբ, Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի մեծագույն մաթեմատիկոս և բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը

Լեոնարդ Էյլեր

Լեոնարդ Էյլեր (գերմ.՝ Leonhard Euler, ապրիլի 15, Բազել, Շվեյցարիա – սեպտեմբերի 18, 1783 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), շվեյցարացի, գերմանացի և ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, այս գիտությունների զարգացման համար ահռելի ներդրում ունեցած, (ինչպես նաև ֆիզիկայի, աստղագիտության և մի շարք այլ կիրառական գիտությունների համար)։ Էյլերը ավելի քան 850 աշխատանքների հեղինակ է (ներառված ավելի քան երկու տասնայակ հիմնարար մենախոսության) մաթեմատիկական անալիզի, դիֆերենցիալ երկրաչափության, թվերի տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի, երկնային մեխանիկայի, օպտիկայի, նավաշինության, բալիստիկայի, մոտավոր հաշվարկների, երաժշտության տեսության և այլ բնագավառների վերաբերյալ ։ Նա խորությամբ ուսումնասիրել է բժշկություն, քիմիա, կենսաբանություն, օդագնացություն, երաժշտության տեսություն, եվրոպական և հնագույն մի շարք լեզուներ։ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի, Պրուսական Գիտությունների Ակադեմիայի, Թուրինի Գիտությունների Ակադեմիայի, Լիսսաբոնի և Բազելի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, Փարիզի Գիտությունների Ակադեմիայի օտարերկրյա անդամ

Իմ կարծիքը մաթեմատիկայի մասին

Սկզբի շրջանում, երբ ես դեռ նախկին դպրոցում էի մաթեմատիկան այդքան էլ չէի սիրում, քանի որ կարծում էի` չեմ կարող գրել և լուծել խնդիրները։ Սակայն երբ եկա այս դպրոց և զուգահեռ սկսեցի պարապել շատ սիրեցի այս առարկան։ Արդեն մոտ 1.5 տարի է ինչ ես պարապում եմ ու գերագույն հաճույքով եմ լուծում հանրահաշվի և երկրաչափության վարժությունները և խնդիրները։ Հանրահաշիվը շատ հեշտ է ինձ համար, քանի որ հիմնականում աշխատում են բանաձևերը` մեխանիկական աշխատանք։ Իսկ երկրաչափությունը ավելի հետաքրքիր է, քնի որ դու մտնում ես խնդրի մեջ, փորձելով գտնել ճիշտ լուծումը։ Երկար մտորումներից հետո որոշեցի կյանքս կապել մաթեմատիկայի հետ և շարունակել այդ գծով։ Ոչ մի գրամ անգամ չեմ փոշմանել ընտրածս ճանապարհի համար։ Դժվար է լինելու, բայց վերջում լավ արդյունքի կհասնեմ։

Posted in Աշխարհագրություն 21-22

Հայաստանի Հանրապետության մեքենաշինությունը

Մեքենաշինությունը, ծանր արդյունաբերության ճյուղերի համալիր է, ուր ժողովրդական տնտեսության համար ստեղծվում են աշխատանքի գործիքներ, ինչպես նաև սպառման առարկաներ ու պաշտպանական նշանակության արտադրանք։ Գիտատեխնիկական առաջընթացի կրողն ու ամբողջ ժողովրդական տնտեսության տեխնիկական վերազինման նյութական հիմքն է։

Զարգացած երկրներում արդյունաբերական արտադրանքի 35-40 %-ը բաժին է ընկնում մեքենաշինությանը:
Մեքենաշինությունն ընդգրկում է բազմաթիվ ենթաճյուղեր: Դրանցից առավել կարևոր են` հաստոցաշինությունը, ծանր մեքենաշինությունը, տրանսպորտային մեքենաշինությունը, տրակտորաշինությունն ու գյուղատնտեսական մեքենաշինությունը և այլն:

ՀՀ-ում մեքենաշինությունը ձևավորվել է 1929-40-ին, իսկ հետպատերազմյան տարիներին զարգացումն ուղեկցվել է որակական տեղաշարժերով։ Ճյուղը ներառում է էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը և այլն։

Մեքենաշինություն և մետաղամշակում։ Պատմություն:

Մեքենաշինությունը և մետաղամշակումը նախկին ՀԽՍՀ արդյունաբերության առաջատար ճյուղն էր, որին 1987 թվականին բաժին է ընկել արդյունաբերական համախառն արտադրանքի 32,5%-ը ։ Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարիի սկզբին Երևանում գործել են Տեր-Ավետիքյան եղբայրների և Հախվերդյանի մեխանիկական գործարանները, Վ. Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ Վ. Հեքիմյանի մեխանիկ փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվել է թուջաձուլ-մեխանիկական գործարանի, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների մեխանիկական արհեստանոցները և այլն։ 1920-1928 թվականին մասնավոր արհեստանոցներն ընդգրկվել են արդյունաբերական կոոպերացիայի մեջ։ Վերականգնվել են Երևանի և Գյումրիի մեխանիկական գործարանները, սկսվել է Տեր-Ավեաիքյան եղբայրների անվան հաստոցաշինական, ավտոնորոգման, էլեկտրամեքենաշինարարական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շիևարարությունը։ 1928 թվականին հանրապետության մեքենաշինարարական արտադրանքի ծավալը հասել է 1913 թվականի մակարդակին, իսկ 1940 թվականին 15 անգամ գերազանցել այն։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին հանրապետությունում թողարկվել է հիմնականում ռազմական արտադրանք։ Կառուցվել են Երևանի շարժիչանորոգման, լայն սպառման մետաղե ապրանքների, կաբելի գործարանները, սկզբնավորվել են հաստոցաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրամեքենաշինությունը և այլ ճյուղեր։ Հետպատերազմյան շրջանում շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրաճշգրիտ սարքերի, Վանաձորի «Ավտոգենմաշ», Գյումրիի հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշինական և այլ գործարաններ, ստեղծվել և զարգացել են մեքենաշինության նոր՝ էլեկտրոնային, ռադիոտեխնիկական, ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշինական արդյունաբերական ճյուղերը։ 1970-85 թվականին ՀՀ-ում զարգացել են մեքենաշինության համեմատաբար աշխատատար, միաժամանակ քիչ նյութատար և էներգատար ճյուղերն ու ենթաճյուղերը։ Ստեղծվել են արդյունաբերական համալիրներ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Գավառում և այլուր, Երևանի մաթեմատիկական մեքենաների, համալիր էլեկտրասարքավորումների և այլ ԳՀԻ-ներ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից ավերվել են Գյումրիի հղկող հաստոցների, դարբնոցամամլիչային սարքավորումների, «Անալիտիկսարք», Վանաձորի ճշգրիտ հաստոցների, «Տեխնոսարք», Սպիտակի վերելակաշին., Ստեփանավանի բարձր հաճախականության սարքերի և այլ գործարաններ։ Այս ձեռնարկությունների որոշ մասը 1990-91 թվականին արդեն վերսկսել է գործել արտադրական կարողությունների 60-80 %-ի չափով։ ԽՍՀՄ հանրապետությունների միջև տնտեսական կապերի խզման հետևանքով սակայն մեծ չափով կրճատվել է արտադրանքի թողարկումը։ 1991 թվականին մեքենաշինության արտադրանքի ծավալը կազմել է 1990 թվականի 98,6 %-ը, 1992 թվականին՝ 40,6 %-ը։ Ներկայումս մեքենաշինարարական արդյունաբերության մեջ ձևավորվել են գերակա ուղղություններ, որոնց արտադրանքը հիմնված է գիտատար ու սակավ նյութատար տեխնոլոգիաների վրա և մրցունակ է արտաքին շուկաներում՝ հաստոցագործիքաշինության ոլորտում՝ թվածրագրային համակարգերով հանդերձված հաստոցներն ու մշակող կենտրոնները, ոչ սերիական արտադրության որոշ հաստոցներ և հոսքային գծեր, ավտոգենային սարքավորումները, էլեկտրատեխնիկական համալիրում՝ կա 272 Վանաձորում հավաքվող «Չինվան» մակնիշի տրակտորներ տարող, լուսատեխնիկական սարքավորումները, էլեկտրական լարերը, սարքաշինարարական ու էլեկտրոնային ոլորտում՝ թվածրագրային ղեկավարման, հսկիչ և չափիչ սարքերը, տարբեր տիպի ռելեները։ Մասնավորեցումից հետո վերագործարկվել են բավական մեծ թվով մեքենաշինական ձեռնարկություններ՝ «էլեկտրաապարատներ», Արթիկի «Ստեկլոմաշ», Վանաձորի «Ավտոգեն-Մ», «Սևանի կատարող սարքեր» և այլն։ Մասնավորեցվել են նաև «Ալմաստ», «Արաքս», «Օրբիտա», «Քարամշակման մեքենա» և Ապարանի «Արագած» ընկերությունները, որոնք «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ի շնորհիվ վերագործարկվել են, և վերսկսվել են հանրապետությունում առաջնային դիրքեր ունեցող ալմաստափոշիների, կտրող գործիքների, ինչպես նաև քարհատ մեքենաների արտադրությունները, որոնք պահանջարկ ունեն ոչ միայն ներքին, այլև ԱՊՀ շուկայում։ Վերջին 4 տարում ՀՀ-ի էլեկտրոնային և ճշգրիտ մեքենաշինության ոլորտում արտահանման ծավալն աճել է տարեկան միջինը 120 %-ով։ Անհատ, հաստոցների և հոսքագծերի արտադրման բնագավառում բավական հաջող է գործում «Ինտերստանոկ» ԲԲԸ-ն։ Վանաձորի «Չինվան» հայ-չինական համատեղ ընկերությունը Չինաստանից ներկրված պահեստամասերով հավաքում է փոքր տրակտորներ։ Երևանի «Մշակ» ՓԲԸ-ն թողարկում է համակարգչային թվածրագրային ղեկավարման համակարգով բարձր արտադրողականությամբ հաստոցներ մշակող կենտրոններ, ինչպես նաև տարբեր հաստոցների էլեկտրոնային համակարգեր ու լրակագմային սարքավորումներ։ Հանրապետության էլեկտրատեխ. բնագավառի ամենախոշոր ձեռնարկություններից է «Արմենմոտոր» ՓԲԸ-ն (Երևան, կազմավորվել է «Հայէլեկտրո» գործարանի հիմքի վրա)։ Թողարկում է միջին և փոքր չափերի եռաֆազ ու միաֆազ ասինխրոն շարժիչներ, սերվոշարժիչներ, էլեկտր, կենտրոնախույս պոմպեր, շարժ, գեներատորներ, միկրոշարժիչներ և կենցաղային էլեկտր, իրեր։ Ընկերության արտադրանքի զգալի մասն իրացվում է արտաքին շուկայում (ԱՄՆ, Կանադա, ԱՊՀ)։ Երևանի «Աստրա» ընկերությունն արտադրում է պտտվողծակող գործիքներ, որոնք արտահանվում են ԱՊՀ երկրներ, Մերձավոր Արևելք, Եվրոպա, Չինաստան, Արգենտինա և այլն։ «Գոհար» ԲԲԸ-ն պատրաստում է բարձր ճշգրտության մամլակաղապարներ և դրոշմներ։ Արտադրանքը մեծ պահանջարկ ունի ոչ միայն ներքին շուկայում, այլև ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ ՀՀ խոշոր մեքենաշինական ձեռնարկություններից Երևանի «Մարս» գործարանը «Գույք պարտքի դիմաց» ծրագրով հանձնվել է ՌԴ-ին՝ ներդրումներ կատարելու պայմանով, սակայն այն դեռևս չի վերագործարկվել (2011)։ Հանրապետությունում առկա արտադրական բազայի, գիտական ու մասնագիտական ներուժի հիման վրա հնարավոր է ապահովել մեքենաշինական համալիրի զարգացումը՝ հատկապես ոչ էներգատար, ոչ հումքատար և առավել գիտատար սարքաշինարարական ու էլեկտրոնային ոլորտներում. Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ Վ. Հեքիմյանի մեխ-փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվել է թուջաձուլ-մեխանիկական գործարանի, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների մեխանիկական արհեստանոցները և այլն։ 1920-28 թվականին մասնավոր արհեստանոցներն ընդգրկվել են արդյունաբերական կոոպերացիայի մեջ։ Վերականգնվել են Երևանի և Գյումրիի մեխանիկական գործարանները, սկսվել է Տեր-Ավեաիքյան եղբայրների անվան հաստոցա-շինական, ավտոնորոգման, էլեկտրամեքենաշինական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շինարարները։ 1928 թվականին հանրապետության մեքենաշինական արտադրանքի ծավալը հասել է 1913 թվականի մակարդակին, իսկ 1940 թվականին 15 անգամ գերազանցել այն։ Հայրեն, մեծ պատերազմի (1941-1945) տարիներին հանրապետությունում թողարկվել է հիմնականում ռազմական արտադրանք։ Կառուցվել են Երևանի շարժիչանորոգման, լայն սպառման մետաղե ապրանքների, կաբելի գործարանները, սկզբնավորվել են հաստոցաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրամեքենաշինությունը և այլ ճյուղեր։

Հետպատերազմյան շրջանում շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրաճշգրիտ սարքերի, Վանաձորի «Ավտոգենմաշ», Գյումրիի հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշինական և այլ գործարաններ, ստեղծվել և զարգացել են մեքենաշինության նոր՝ էլեկտրոնային, ռադիոտեխնիկական, ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշինական արդյան ճյուղերը։ 1970-1985 թվականին ՀՀ-ում զարգացել են մեքենաշինության համեմատաբար աշխատատար, միաժամանակ քիչ նյութատար և էներգատար ճյուղերն ու ենթաճյուղերը։ Ստեղծվել են արդյունաբերական համալիրներ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Գավառում և այլուր, Երևանի մաթեմատիկական մեքենաների, համալիր էլեկտրասարքավորումների և այլ ԳՀԻ-ներ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից ավերվել են Գյումրիի հղկող հաստոցների, դարբնոցամամլիչային սարքավորումների, «Անալիտիկսարք», Վանաձորի ճշգրիտ հաստոցների, «Տեխնոսարք», Սպիտակի վերելակաշին., Ստեփանավանի բարձր հաճախականության սարքերի և այլ գործարաններ։ Այս ձեռնարկությունների որոշ մասը 1990-1991 թվականին արդեն վերսկսել է գործել արտադրական կարողությունների 60-80 %-ի չափով։ ԽՍՀՄ հանրապետությունների միջև տնտեսական կապերի խզման հետևանքով սակայն մեծ չափով կրճատվել է արտադրանքի թողարկումը։ 1998 թվականին մեքենաշինության արտադրանքի ծավալը կազմել է 1990 թվականի 98,6 %-ը, 1992 թվականին՝ 40,6 %-ը։ Ներկայումս մեքենաշինական արդյունաբերության մեջ ձևավորվել են գերակա ուղղություններ, որոնց արտադրանքը հիմնված է գիտատար ու սակավ նյութատար տեխնոլոգիաների վրա և մրցունակ է արտաքին շուկաներում՝ հաստոցագործիքաշինության ոլորտում՝ թվածրագրային համակարգերով հանդերձված հաստոցներն ու մշակող կենտրոնները, ոչ սերիական արտադրության որոշ հաստոցներ և հոսքային գծեր, ավտոգենային սարքավորումները, էլեկտրատեխ. համալիրում՝ կա 272 Վանաձորում հավաքվող «Չինվան» մակնիշի տրակտորներ տարող, լուսատեխնիկական սարքավորումները, էլեկտր, լարերը, սարքաշինական ու էլեկտրոնային ոլորտում՝ թվածրագրային ղեկավարման, հսկիչ և չափիչ սարքերը, տարբեր տիպի ռելեները։ Մասնավորեցումից հետո վերագործարկվել են բավական մեծ թվով մեքենաշինական ձեռնարկություններ՝ «էլեկտրաապարատներ», Արթիկի «Ստեկլոմաշ», Վանաձորի «Ավտոգեն-Մ», «Սևանի կատարող սարքեր» և այլն։ Մասնավորեցվել են նաև «Ալմաստ», «Արաքս», «Օրբիտա», «Քարմշակմեքենա» և Ապարանի «Արագած» ընկերությունները, որոնք «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ի շնորհիվ վերագործարկվել են, և վերսկսվել են հանրապետությունում առաջնային դիրքեր ունեցող ալմաստափոշիների, կտրող գործիքների, ինչպես նաև քարհատ մեքենաների արտադրությունները, որոնք պահանջարկ ունեն ոչ միայն ներքին, այլև ԱՊՀ շուկայում։ Վերջին 4 տարում ՀՀ-ի էլեկտրոնային և ճշգրիտ մեքենաշինության ոլորտում արտահանման ծավալն աճել է տարեկան միջինը 120 %-ով։ Անհատ, հաստոցների և հոսքագծերի արտադրման բնագավառում բավական հաջող է գործում «Ինտերստանոկ» ԲԲԸ-ն։ Վանաձորի «Չինվան» հայ-չինական համատեղ ընկերությունը Չինաստանից ներկրված պահեստամասերով հավաքում է փոքր տրակտորներ։ Երևանի «Մշակ» ՓԲԸ-ն թողարկում է համակարգչային թվածրագրային ղեկավարման համակարգով բարձր արտադրողականությամբ հաստոցներ մշակող կենտրոններ, ինչպես նաև տարբեր հաստոցների էլեկտրոնային համակարգեր ու լրակագմային սարքավորումներ։ Հանրապետության էլեկտրատեխ. բնագավառի ամենախոշոր ձեռնարկություններից է «Արմենմոտոր» ՓԲԸ-ն (Երևան, կազմավորվել է «Հայէլեկտրո» գործարանի հիմքի վրա)։ Թողարկում է միջին և փոքր չափերի եռաֆազ ու միաֆազ ասինխրոն շարժիչներ, սերվոշարժիչներ, էլեկտրական կենտրոնախույս պոմպեր, շարժական գեներատորներ, միկրոշարժիչներ և կենցաղային էլեկտրական իրեր։ Ընկերության արտադրանքի զգալի մասն իրացվում է արտաքին շուկայում (ԱՄՆ, Կանադա, ԱՊՀ)։ Երևանի «Աստրա» ընկերությունն արտադրում է պտտվողծակող գործիքներ, որոնք արտահանվում են ԱՊՀ երկրներ, Մերձավոր Արևելք, Եվրոպա, Չինաստան, Արգենտինա և այլն։ «Գոհար» ԲԲԸ-ն պատրաստում է բարձր ճշգրտության մամլակաղապարներ և դրոշմներ։ Արտադրանքը մեծ պահանջարկ ունի ոչ միայն ներքին շուկայում, այլև ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ ՀՀ խոշոր մեքենաշինական ձեռնարկություններից Երևանի «Մարս» գործարանը «Գույք պարտքի դիմաց» ծրագրով հանձնվել է ՌԴ-ին՝ ներդրումներ կատարելու պայմանով, սակայն այն դեռևս չի վերագործարկվել (2011)։ Հանրապետությունում առկա արտադրական բազայի, գիտական ու մասնագիտական ներուժի հիման վրա հնարավոր է ապահովել մեքենաշինական համալիրի զարգացումը՝ հատկապես ոչ էներգատար, ոչ հումքատար և առավել գիտատար սարքաշինական ու էլեկտրոնային ոլորտներում։

Մեքենաշինության դերը շատ մեծ է տնտեսության բազմակողմանի զարգացման, գիտատեխնիկական առաջընթացի ապահովման, արտադրության ավտոմատացման, մարդկանց կենցաղի ու աշխատանքի պայմանների բարելավման գործում։ Մեքենաշինության յուրաքանչյուր ենթաճյուղի տեղաբաշխումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից մեկն ունի մյուսներից ավելի կարևոր, նույնիսկ վճռորոշ նշանակություն: Արդի մեքենաշինության փոփոխության և զարգացման գլխավոր միտումը (ուղղությունը) գիտատարության մակարդակի բարձրացումն է: Ռոբոտաշինությունը մեքենաշինության նորագույն ճյուղերից է:

Մետաղամշակման և մեքենաշինական համալիրի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում սկսվեց միայն 1920 թ.հետո։ Որպես առաջին նախապայման’ մշակվեց ինդուստրացման տեղական առանձնահատկություններից բխող այնպիսի քաղաքականություն, որի ծրագրային դրույթներից առաջնահերթությունը տրվում է հայ֊թուրքական կռիվներից տուժած, ավերված ու քայքայված տնտեսական ենթակառուցվածքների (ձեռնարկությունների, ճանապարհների, պահեստների և այլն) վերականգնմանը, նախկինում գործող մեխանիկական, փականագործական, թիթեղագործական և օպտիկական մանր արհեստանոցների փոխարեն’ մեքենաշինական խոշոր միավորումների (կոոպերացիաների) կազմավորմանը, բոլորովին նոր ձեռնարկությունների (հաստոցաշինական, սարքաշինական, գործիքաշինական) շինարարությանը և այլն, որոնք պետք է լուծեին արտադրության մեքենայացման ու ավտոմատացման տարեցտարի աճող պահանջարկը։

  • Երկրորդ նախապայմանն էլեկտրաէներգետիկ և մետաղաձուլական համալիրների զարգացման տեմպերի կայունացումն էր։
  • Երրորդ ազդեցիկ գործոնը գիտահետազոտական հիմնարկությունների և բարձրակարգ մասնագիտություն ապահովող կրթօջախների ցանցի ընդարձակումն ու համալրումն էր։
  • Չորրորդ նախադրյալը հայրենադարձների ակտիվ հոսքն էր Մայր Հայաստան, քանի որ նրանց շարքերում մեծ թիվ էին կազմում ինժեներական և տեխնիկական կրթություն, փորձ ու հմտություն ունեցող աշխատանքային կադրերը։

Համալիր քաղաքականության իրականացման շնորհիվ’ հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի կառուցվածքում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արտադրանքի բաժինը 1940 թ. հասցնել 4%, 1960 թ.’ 13%, 1980 թ.’ 24%, իսկ 1990 թ.’ 35%։

Ներկայումս մեր հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արդյունքի բաժինը կազմում է 7,8% (վառելիքա֊էներգետիկ համալիր’ 17,5%, մետաղաձուլական համալիր’ 34%)։

Հայաստանը տվյալ պահին մեքենաշինության զարգացման հեռանկարներ չունի, և տվյալ պահին Հայաստանում կարիք կա մեքենաշինության զարգացման ապահովումը հիմնականում ռազմական ոլորտում ՝ ինքնաթիռներ և ուղղաթիռներ, այսինքն ռազմական ավիացիայի տեսքով:

Ենթաճյուղերը։ Հայաստանի Հանրապետության մետաղամշակման և մեքենաշինական համալիրի հիմնական ենթաճյուղերն են էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, սարքաշինությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը և հաստոցագործիքաշինական արդյունաբերությունը։

Posted in Աշխարհագրություն 21-22

Աշխարհագրություն. ՀՀ-ի Թեստ

1․ Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ
շարքը.
ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքար
բ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆ
գ. Ալավերդի,Կապան 3. ոսկի
դ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–3, բ–2, գ–4, դ–1
3) ա–1, բ–3, գ–2, դ–4
4) ա–4, բ–1, գ–2, դ–3

2․ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ:
2) Ընդերքը հարուստ է վառելիքային օգտակար հանածոներով:
3) Ոսկու պաշարներ հայտնաբերվել են Սոթքում և Մեղրաձորում:
4) Պղնձահրաքարի խոշոր պաշարներ կան Ալավերդիում և Կապանում:

3․ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Արևելքից եզրավորվում է Փոքր Կովկասի լեռնային համակարգը կազմող
լեռնաշղթաներով:
2) Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը շուրջ 500 կմ ձգվում է
Սև ծովի հարավային ափերի երկայնքով:
3) Եզրային ծալքաբեկորավոր լեռներից ամենաբարձրը Կորդվաց լեռնաշղթան է:
4) Միջնաշխարհի կենտրոնական մասով զուգահեռականի ուղղությամբ
ձգվում է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռնաշղթան:

4․ Ընտրել «լեռնագագաթ – բացարձակ բարձրություն» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Ջիլո 1. 3550 մ
բ. Սիս 2. 4168 մ
գ. Առնոս 3. 3937 մ
դ. Քաջքար 4. 3925 մ
1) ա–4, բ–1, գ–3, դ–2­
2) ա–1, բ–2, դ–4, դ–3­
3) ա–2, բ–3, գ–1, դ–4
4) ա–2, բ–4, գ–1, դ–3

5․ Լեռնաշղթաների ո՞ր զույգն է պատկանում Ներքին Տավրոսի լեռնագրական
մարզին.
1) Հայկական պար, Այծպտկունք 3) Ծաղկանց, Ջավախքի
2) Վասպուրականի, Կորդվաց 4) Հաքյարի, Մալաթիայի

6․ Ո՞ր լեռնագագաթի բացարձակ բարձրությունն է 4434 մ.
1) Քաջքար 2) Սիփան 3) Սավալան 4) Արագած

7․ Լեռնագրական ո՞ր մարզը Միջնաշխարհի մեջ չի մտնում.
1) Փոքր Կովկաս
2) Հայկական հրաբխային բարձրավանդակ
3) Ներքին Տավրոս
4) Միջլեռնային գոգավորություններ

8․ Ո՞ր լեռնաշղթաներն ունեն հյուսիսից հարավ ձգվածություն.
1) Մալաթիայի, Հաքյարի 3) Հայկական պար, Այծպտկունքի
2) Վայքի, Վարդենիսի 4) Զանգեզուրի, Գեղամա

9․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն ունեն 3500–4000 մ բարձրություն.
1) Արսիան, Սուկավետ, Նեմրութ 3) Քաջքար, Փոքր Մասիս, Աժդահակ
2) Ջիլո, Սավալան, Սիփան 4) Սիփան, Սրմանց, Նեմրութ

10․ Ո՞ր դաշտն է ավելի բարձրադիր.
1) Մշո­ 2) Արարատյան 3) Կարնո 4) Խարբերդի

11․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են տարածվում Արևմտյան
Եփրատի հովտում.
1) Երզնկայի և Կարնո 3) Մշո և Խարբերդի
2) Բասենի և Միջինարաքսյան 4) Ալաշկերտի և Շիրակի

12․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են դասավորված ըստ բարձրությունների նվազման.
1) Աշկալայի, Կամախի, Երզնկայի 3) Մանազկերտի, Ալաշկերտի, Խնուսի
2) Բալահովտի, Խարբերդի, Մշո 4) Կարնո, Դերջանի, Երզնկայի

13․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են տրված ըստ բարձրությունների աճման.
1) Մշո, Մանազկերտի, Ալաշկերտի 3) Մշո, Բալահովտի, Խարբերդի
2) Երզնկայի, Կարնո, Աշկալայի 4) Դերջանի, Երզնկայի, Կամախի

14․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են տրված հյուսիսից հարավ ճիշտ հերթականությամբ.
1) Սիս, Ծաղկավետ, Կապուտջուղ 3) Սրմանց, Սիփան, Առնոս
2) Քաջքար, Սուկավետ, Արագած 4) Թոնդրակ, Ջիլո, Նեմրութ

15․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են տրված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
1) Թոնդրակ, Նեմրութ, Սրմանց 3) Առնոս, Սուկավետ, Մարութա
2) Քաջքար, Սիփան, Ջիլո­ 4) Կապուտջուղ, Արագած, Սավալան

16 Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված գլխավոր միջօրեականից
ունեցած հեռավորության աճման կարգով.
1) Նեմրութ, Սրմանց 3) Առնոս, Մարութա
2) Սիփան, Թոնդրակ 4) Արագած, Ջիլո

17․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված հասարակածից ունեցած
հեռավորության աճման կարգով.
1) Սուկավետ, Սիփան, Ծաղկավետ 3) Սիփան, Սրմանց, Մարութա
2) Նեմրութ, Թոնդրակ, Սիս 4) Արագած, Աժդահակ, Քաջքար

18․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված բարձրությունների աճման
կարգով.
1) Թոնդրակ, Մարութա, Սրմանց 3) Քաջքար, Առնոս, Նեմրութ
2) Սավալան, Սրմանց, Սուկավետ 4) Սիս, Ջիլո, Սիփան

19․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված բարձրությունների նվազման
կարգով.
1) Սրմանց, Թոնդրակ, Սիփան 3) Նեմրութ, Արագած, Մարութա
2) Առնոս, Նեմրութ, Ջիլո­ 4) Քաջքար, Կապուտջուղ, Աժդահակ

20․ Ո՞ր շարքում են հրաբխային ծագում ունեցող լեռնագագաթները.
1) Սուկավետ, Մարութա, Ջիլո 3) Քաջքար, Լալվար, Կապուտջուղ
2) Սրմանց, Աժդահակ, Աբուլ 4) Քաշաթաղ, Գոմշասար, Արամազդ

21․ Ո՞ր շարքում են ծալքաբեկորավոր ծագում ունեցող լեռնագագաթները.
1) Քաջքար, Սուկավետ, Ջիլո 3) Աժդահակ, Արագած, Աբուլ
2) Սրմանց, Սիփան, Սիս 4) Թոնդրակ, Ծղուկ, Աչքասար

22․ Ընտրել լեռնագագաթների անվանումների և նրանց բնութագրերի համապատասխանության ճիշտ շարքը.
ա. Աբուլ 1. Պարսից ծոց և Կասպից ծով հոսող գետերի միջև ջրբաժան
լեռնաշղթայի բարձր գագաթը
բ. Ավրին 2. Հայկական հրաբխային բարձրավանդակի հարավային
մասի արևմուտքում գտնվող լեռնազանգվածի բարձր գագաթը
գ. Սուկավետ 3. Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսային
մասի գմբեթաձև լեռ
դ. Սրմանց 4. Հարավ–արևելքի ծալքաբեկորավոր լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը` 3623 մ բարձրությամբ
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–2, բ–4, գ–3, դ–1
3) ա–2, բ–3, գ–1, դ–4
4) ա–3, բ–1, գ–2, դ–4

23․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Քասաղ 1. Եղեգիս
բ. Արփա 2. Գետիկ
գ. Հրազդան 3. Գեղարոտ
դ. Աղստև 4. Մարմարիկ
1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
2) ա–3, բ–4, գ–1, դ–2
3) ա–3, բ–1, գ–4, դ–2
4) ա–4, բ–3, գ–2, դ–1

24․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:
2) Որոտան գետն Արփայից երկար է:
3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանի

25․ Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Կապան 1. Ձորագետ
բ. Աշտարակ 2. Արփա
գ. Եղեգնաձոր 3. Ողջի
դ. Ստեփանավան 4. Քասաղ
1) ա–2, բ–3, գ–1, դ–4­
2) ա–2, բ–1, գ–4, դ–3­
3) ա–3, բ–1, գ–2, դ–4
4) ա–3, բ-4, գ-2, դ-1

26․ Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների աճման կարգով.
1) Որոտան, Ախուրյան, Աղստև, Հրազդան
2) Ախուրյան, Հրազդան, Աղստև, Որոտան
3) Աղստև, Հրազդան, Որոտան, Ախուրյան
4) Ախուրյան, Որոտան, Հրազդան, Աղստև

27. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների նվազման.
1) Արփա, Աղստև, Հրազդան, Դեբեդ 3) Հրազդան, Դեբեդ, Արփա, Աղստև
2) Դեբեդ, Հրազդան, Աղստև, Արփա 4) Դեբեդ, Աղստև, Հրազդան, Արփա

28․ Ո՞ր շարքում են լճերը դասավորված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
1) Ակնա, Կապույտ, Պարզ, Այղր 2) Այղր, Կապույտ, Պարզ, Ակնա
3) Ակնա, Պարզ, Այղր,Կապույտ
4) Այղր, Ակնա, Պարզ, Կապույտ

29․ Ո՞ր շարքում են լճերը դասավորված հարավից հյուսիս ճիշտ հերթականությամբ.
1) Այղր, Ակնա, Քարի, Պարզ­ 3) Ակնա, Քարի, Այղր, Պարզ
2) Այղր, Քարի, Ակնա, Պարզ­ 4) Ակնա, Այղր, Քարի, Պարզ

30․ Ո՞ր արտեզյան ավազանն է ՀՀ–ում ամենամեծը.
1) Սիսիանի­ 3) Շիրակի
2) Փամբակի­ 4) Արարատյան

31․ Ո՞ր ջրամբարն է ամենախոշորը.
1) Մանթաշի ­ 3) Սպանդարյանի
2) Ապարանի 4) Արփի լճի

32․ «ՀՀ գետ — երկարություն» զույգերից ընտրել սխալը.
1) Ախուրյան — 186 կմ 3) Որոտան — 178 կմ
2) Հրազդան — 141 կմ 4) Ողջի — 133 կմ

33․ «Գետ — հոսքի ավազան» զույգերից ընտրել ճիշտը.
1) Դեբեդ — Արաքս 3) Գետիկ — Կուր
2) Թարթառ — Արաքս 4) Ողջի — Կուր

34․ Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Սիսիան ա. Աղստև
  2. Աշտարակ բ. Փամբակ
  3. 3. Վանաձոր գ. Որոտան
  4. Իջևան դ. Քասաղ
    1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
    2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
    4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

35․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Դեբեդ ա. Գետիկ
  2. Հրազդան բ. Շաքի
  3. Աղստև գ. Ձորագետ
  4. Որոտան դ. Գետառ
    1) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    2) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    3) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ
    4) 1–գ, 2–դ, 3–ա, 4–բ

36․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1․Դեբեդ ա. Գետիկ

2․ Աղստև բ. Քասաղ

3․ Արփա գ. Փամբակ

4․ Մեծամոր դ. Եղեգիս
1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

37․ Ընտրել «գետ — էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1․ Որոտան ա. Վայքի

2․ Հրազդան բ. Արզնու

3․ Աղստև գ. Տաթևի

4․ Արփա դ. Իջևանի
1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
2) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
4) 1–դ, 2–գ, 3–ա, 4–բ

Posted in Գրականություն 21-22

Ի՞նչ է լեզուն

Լեզու, մարդկային հաղորդակցության կարևորագույն միջոցը, մտածողության նյութական ձևը, որը ընդհանուր է տվյալ լեզվակիր հասարակության բոլոր անդամների եւ միասնական այդ լեզվով խոսող ամբողջ հասարակության համար: Լեզվի իրացումը խոսքն է՝ իր բանավոր և գրավոր տարբերակներով:

Լեզուն որպես հասարակական հաղորդակցման միջոց: Հաղորդակցումն ունի երկու կողմ. մի կողմից խոսողը, հաղորդողը, մյուս կողմից` լսողը (կարդացողը), ընկալողը: Մարդիկ միմյանց հաղորդում են ոչ միայն իրենց մտքերը, այլեւ հույզերը, ապրումները, ցանկություններն ու ձգտումները, համակրանքն ու հակակրանքը եւ այլն: Այս բոլորն իրացնելով կամ իրականացնելով՝ լեզուն կատարում է իր հասարակական դերը՝ հաղորդակցման դերը:

Լեզուն ամբարում ու պահպանում է իր մեջ հասարակության գործունեության արդյունքները` հասարակական փորձն ու գիտելիքները ու փոխանցում սերունդների փորձն ու գիտակցությունը իրենց հաջորդներին:

Առանձին հիշատակության են արժանի հաղորդակցման տեխնիկական համակարգերը (համացանց, ձայնագրություն, հեռախոս, ռադիո, հեռուտահաղորդում, տեսաձայնագրություն և այլն), որոնք թեեւ մեր ժամանակներում հաղորդակցման վիթխարի դեր են կատարում, բայց բոլորն էլ սոսկ վերարտադրում են արդեն հաղորդված գրավոր կամ բանավոր խոսքը:

Թվարկած համակարգերը կարելի է բաժանել երկու կարգի` լսողական և տեսողական (ընկալողի համար), կամ, համապատասխանաբար, ձայնային, գրային և նշանային: Ձայնային (լսողական) համակարգերից գլխավորն է հնչյունայինը (ներառյալ տեխնիկական համակարգերը, ինչպես նաև ձայնային ազդանշանների վերածված Մորզեի այբուբենը), գրային համակարգերն են՝ գրային լեզուն, Մորզեի այբուբենը, խորհրդանշային (գրավոր) համակարգերը, Լուի Բրայլի կետգրային համակարգը, նաեւ մատնախոսությունը, եթե ներկայացվում է գրավոր ձևով (ձեռքի թաթի պատկերը` մատների զանազան դիրքերով ու համակցություններով):

Բազմաթիվ լեզուներ կան, որոնք գրային տարբերակը չունեն (անգիր լեզուներ) եւ լեզուներ կան, որոնք միայն գրային ձեւով գոյություն ունեն (մեռած լեզուներ): Սակայն մարդկային հասարակության զարգացման արդի դարաշրջանում ավելի բնորոշը երկու ձեւերի զուգահեռ գոյությունն է:

Լեզուն որպես հասարակական երևույթ: Լեզուն սպասարկում է հասարակությանը, ուղեկցում է հասարակությանն իր ամբողջ գոյության ընթացքում՝ որպես մարդկանց հաղորդակցման համընդհանուր միջոց, ծառայում է հասարակությանը նրա գործունեության բոլոր ոլորտներում անխտիր, սկսած կենցաղից մինչև արտադրական, պետական ու քաղաքական, գիտական ու ստեղծագործական ոլորտները:

Լեզուն ընդհանուր է եւ միասնական իրենով խոսող հանրության համար` անկախ հասարակության դասակարգային շերտավորումից, քաղաքական խմբավորումներից եւ այլն: Լեզվի այս համահասարակական բնույթը` իրենով խոսող հանրության (տոհմի, ցեղի, ժողովրդի, ազգի) համար, պայմանավորված է հասարակության, որպես ամբողջության, միասնությամբ, անկախ հակամարտ դասակարգերի գոյությունից:

Լեզվի գործառությունը վիթխարի զարգացում է ապրում գրի ստեղծումով: Գրային լեզուն վերացնում է հնչյունային լեզվով, բանավոր խոսքով հաղորդակցման տարածական ու ժամանակային սահմանափակումները եւ հնարավորություն տալիս մարդկանց հաղորդակցվելու հեռավոր տարածությունների վրա, մյուս կողմից` պատմականորեն միմյանցից հեռավոր սերունդների հետ:

Լեզու եւ մտածողություն: Հաղորդակցման ժամանակ մտքերն արտահայտում ենք միմյանց հետեւից հաջորդաբար արտասանվող հնչյունների զանազան հաջորդականությունների օգնությամբ` հնչյունների տարբեր խմբերով բառեր ու դրանց կապակցություններ ստեղծելով, որոնք ունկնդրին (խոսակցին) են հասնում օդի ալիքավորումների միջոցով: Ամեն մի հաղորդակցում ենթադրում է հասկացությունների, մտքերի ու դրանց միացությունների ձեւավորում խոսողի գիտակցության մեջ, իսկ դրա համար անհրաժեշտ է այդ բոլոր հասկացությունների և դրանք մեր գիտակցության մեջ ամրակայող միավորների` լեզվի բառերի ու քերականական ձեւերի ամբողջ համակարգի առկայությունը յուրաքանչյուր մարդու մեջ: Հենց դրանով էլ լեզուն հանդես է գալիս որպես մտածողության արդյունքների պահպանման ու փոխանցման (հաջորդաբար սերնդեսերունդ ավանդելու) միջոց, իսկ դրանով էլ` մարդկային ճանաչողության նվաճումները յուրացնելու միջոց:

Լեզուն լեզվական միավորների՝ բառերի ու խոսքի մեջ նրանց հարաբերակցության միջոցների մի ամբողջական համակարգ է, որը դրսևորվում է բառային կազմի և քերականական կառուցվածքի միջոցով: (Աղբյուրը՝ Բանասիրության հանրագիտարան, լեզու):

Խոսք, հին քերականության մեջ նաեւ՝ բան, լեզվի կենդանի գոյը: Խոսքը կառուցվում է լեզվական համակարգի թելադրանքով, նրան համապատասխան։ Այն լեզվի հետ միասնության մեջ է։ Խոսքը բնորոշ է նաև նրանով, որ այն նյութական, ֆիզիկական կողմ ունի, ընկալելի է զգայարաններով (լսողությամբ, տեսողությամբ, շոշափելիքով):

Ըստ ծավալի զանազանում են՝ համառոտ խոսք եւ ընդարձակ խոսք: Ըստ արտահայտման եղանակի խոսքը լինում ՝ բանավոր կամ գրավոր, արտաքին կամ ներքին: Արտաքին խոսքը սովորական, հնչյունական–արտասանական իրացում ունեցող խոսքն է: Ներքին խոսքը հնչյունական-արտասանական դրսեւորում չունի, չի ուղղված ունկնդրին. ինքնիրեն է, խոսողը բարձրաձայն չի արտասանում իր մտածածը: Գրավոր խոսքը գրի առնված, գրավոր տեքստի վերածված խոսքն է. ընկալվում է տեսողությամբ կամ շոշափելիքով։ Այս դեպքում խոսքային իրադրություն ստեղծվում է մտովի, ոչ իրականում։ Զուրկ է բանավորին հատուկ կառուցվածքային ու ոճաարտահայտչական հնչերանգային որոշ հատկանիշներից։ Կարեւոր դեր են ստանում գրության եղանակները, կետադրությունը: Հաղթահարում է բանավոր խոսքի ժամանակային ու տարածական սահմանափակությունները։

Տարբերում են նաեւ հեղինակային խոսք եւ ուրիշի խոսք: Ըստ գործառական ոլորտների զանազանում են խոսքի հետևյալ տեսակները. առօրյա, կենցաղային, գործարարական, պաշտոնական, բանաստեղծական, մասնագիտական, հրապարակախոսական, ճարտասանական, բեմական, գրական, բարբառային եւ այլն։ Ըստ պարունակած ինֆորմացիայի բնույթի տարբերում են՝ մտածական՝ մտավոր խոսք եւ զգացական խոսք, պատկերավոր խոսք, քաղաքավարական խոսք եւ այլն։ (Աղբյուրը՝ Բանասիրության հանրագիտարան, խոսք):

Լեզուն (որպես անատոմիական օրգան) միջաձիգ-զոլավոր մկաններից բաղկացած մկանային օրգան է:  Նրա ձևի եւ դիրքի փոփոխությունը մեծ նշանակություն ունի ծամելու եւ խոսելու գործողության համար, իսկ նրա լորձաթաղանթում գտնվող նյարդային հատուկ վերջավորությունների շնորհիվ լեզուն դառնում է ճաշակելիքի (համի) օրգան: (Աղբյուրը՝ Վիքիպեդիա, ազատ հանրագիտարան):

Նաեւ՝ լեզու՜ն… – «Եղբայրներս, շատ վարդապետող մի՛ ըլլաք, գիտնալով որ ավելի մեծ դատաստան պիտի ընդունինք. 2 վասն զի ամենքս ալ շատ յանցանքներ կ’ընենք. եթէ մէկը խօսքով յանցանք չընէ՝ անիկա կատարեալ մարդ է, որ կարող է բոլոր մարմինն ալ սանձել: 3 Գիտէք թե ձիերուն բերանը սանձ կը դնենք, որպես զի անոնք մեզի հնազանդին ու անոնց բոլոր մարմինը կը կառավարենք. 4 ահա նավերն ալ որչա՜փ մեծ բաներ են եւ սաստիկ հովերէն կը քշուին, բայց շատ փոքր ղեկով մը կը կառավարուին՝ ղեկավարին կամքը ո՛ր կողմը որ ուզէ: 5 Այսպէս ալ լեզուն պզտիկ անդամ մ’է, բայց մեծ բաներ կը խօսի: Ահա քիչ մը կրակը ո՛րչափ բան բոցի կու տա: 6 Լեզուն ալ կրակ մըն է, անիրաւութեան տիեզերք մը: Լեզուն մեր անդամներուն մէջ այնպէս դրուած է, որ բոլոր մարմինը կապականէ եւ բնութեան շրջանը կը բռնկեցնէ ու ինք գեհեանէն կը բռնկի: 7 Բոլոր գազաններուն ու թռչուններուն եւ սողուններուն ու ծովուն մէջ եղածներուն բնութիւնը կը նուաճուի եւ նուաճուած է մարդկութենէն: 8 Բայց մարդ լեզուն չի կրնար նուաճել: Անիկա անզուսպ չար է ու մահաբեր թոյնով լեցուն: 9 Անով կ’օրհնենք Աստուած ու Հայրը եւ անով կ’անիծենք մարդիկ՝ որոնք Աստուծոյ նմանութիւնովը ստեղծուած են: 10 Միեւնոյն բերնէն կ’ելլեն օրհնութիւն ու անէծք: Ե՛ղբայրներս, պետք չէ որ այս այսպէս ըլլայ: 11 Միթէ աղբիւր մը միեւնոյն բերնէն անոյշ ու լեղի կը բղխեցնէ՞: 12 Միթէ կարելի՞ է, եղբա՛յրներս, որ թզենին ձիթապտուղ բերէ կամ որթատունկը՝ թուզ: Նմանապէս կարելի չէ որ աղբիւրէ մը աղի ու անոյշ ջուր հոսի»: ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ, ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹՈՒՂԹ ՅԱԿՈԲՈՒ ԱՌԱՔԵԼՈՅՆ, գլուխ 3, համարներ 1-ից 12: –

Տառ
Լեզու, մարդկային հաղորդակցության կարևորագույն միջոցը, մտածողության նյութական ձևը, որը ընդհանուր է տվյալ լեզվակիր հասարակության բոլոր անդամների եւ միասնական այդ լեզվով խոսող ամբողջ հասարակության համար: Լեզվի իրացումը խոսքն է՝ իր բանավոր և գրավոր տարբերակներով:
Լեզուն որպես հասարակական հաղորդակցման միջոց: Հաղորդակցումն ունի երկու կողմ. մի կողմից խոսողը, հաղորդողը, մյուս կողմից` լսողը (կարդացողը), ընկալողը: Մարդիկ միմյանց հաղորդում են ոչ միայն իրենց մտքերը, այլեւ հույզերը, ապրումները, ցանկություններն ու ձգտումները, համակրանքն ու հակակրանքը եւ այլն: Այս բոլորն իրացնելով կամ իրականացնելով՝ լեզուն կատարում է իր հասարակական դերը՝ հաղորդակցման դերը:
Լեզուն ամբարում ու պահպանում է իր մեջ հասարակության գործունեության արդյունքները` հասարակական փորձն ու գիտելիքները ու փոխանցում սերունդների փորձն ու գիտակցությունը իրենց հաջորդներին:
Առանձին հիշատակության են արժանի հաղորդակցման տեխնիկական համակարգերը (համացանց, ձայնագրություն, հեռախոս, ռադիո, հեռուտահաղորդում, տեսաձայնագրություն և այլն), որոնք թեեւ մեր ժամանակներում հաղորդակցման վիթխարի դեր են կատարում, բայց բոլորն էլ սոսկ վերարտադրում են արդեն հաղորդված գրավոր կամ բանավոր խոսքը:
Թվարկած համակարգերը կարելի է բաժանել երկու կարգի` լսողական և տեսողական (ընկալողի համար), կամ, համապատասխանաբար, ձայնային, գրային և նշանային: Ձայնային (լսողական) համակարգերից գլխավորն է հնչյունայինը (ներառյալ տեխնիկական համակարգերը, ինչպես նաև ձայնային ազդանշանների վերածված Մորզեի այբուբենը), գրային համակարգերն են՝ գրային լեզուն, Մորզեի այբուբենը, խորհրդանշային (գրավոր) համակարգերը, Լուի Բրայլի կետգրային համակարգը, նաեւ մատնախոսությունը, եթե ներկայացվում է գրավոր ձևով (ձեռքի թաթի պատկերը` մատների զանազան դիրքերով ու համակցություններով):
Բազմաթիվ լեզուներ կան, որոնք գրային տարբերակը չունեն (անգիր լեզուներ) եւ լեզուներ կան, որոնք միայն գրային ձեւով գոյություն ունեն (մեռած լեզուներ): Սակայն մարդկային հասարակության զարգացման արդի դարաշրջանում ավելի բնորոշը երկու ձեւերի զուգահեռ գոյությունն է:
Լեզուն որպես հասարակական երևույթ: Լեզուն սպասարկում է հասարակությանը, ուղեկցում է հասարակությանն իր ամբողջ գոյության ընթացքում՝ որպես մարդկանց հաղորդակցման համընդհանուր միջոց, ծառայում է հասարակությանը նրա գործունեության բոլոր ոլորտներում անխտիր, սկսած կենցաղից մինչև արտադրական, պետական ու քաղաքական, գիտական ու ստեղծագործական ոլորտները:
Լեզուն ընդհանուր է եւ միասնական իրենով խոսող հանրության համար` անկախ հասարակության դասակարգային շերտավորումից, քաղաքական խմբավորումներից եւ այլն: Լեզվի այս համահասարակական բնույթը` իրենով խոսող հանրության (տոհմի, ցեղի, ժողովրդի, ազգի) համար, պայմանավորված է հասարակության, որպես ամբողջության, միասնությամբ, անկախ հակամարտ դասակարգերի գոյությունից:
Լեզվի գործառությունը վիթխարի զարգացում է ապրում գրի ստեղծումով: Գրային լեզուն վերացնում է հնչյունային լեզվով, բանավոր խոսքով հաղորդակցման տարածական ու ժամանակային սահմանափակումները եւ հնարավորություն տալիս մարդկանց հաղորդակցվելու հեռավոր տարածությունների վրա, մյուս կողմից` պատմականորեն միմյանցից հեռավոր սերունդների հետ:
Լեզու եւ մտածողություն: Հաղորդակցման ժամանակ մտքերն արտահայտում ենք միմյանց հետեւից հաջորդաբար արտասանվող հնչյունների զանազան հաջորդականությունների օգնությամբ` հնչյունների տարբեր խմբերով բառեր ու դրանց կապակցություններ ստեղծելով, որոնք ունկնդրին (խոսակցին) են հասնում օդի ալիքավորումների միջոցով: Ամեն մի հաղորդակցում ենթադրում է հասկացությունների, մտքերի ու դրանց միացությունների ձեւավորում խոսողի գիտակցության մեջ, իսկ դրա համար անհրաժեշտ է այդ բոլոր հասկացությունների և դրանք մեր գիտակցության մեջ ամրակայող միավորների` լեզվի բառերի ու քերականական ձեւերի ամբողջ համակարգի առկայությունը յուրաքանչյուր մարդու մեջ: Հենց դրանով էլ լեզուն հանդես է գալիս որպես մտածողության արդյունքների պահպանման ու փոխանցման (հաջորդաբար սերնդեսերունդ ավանդելու) միջոց, իսկ դրանով էլ` մարդկային ճանաչողության նվաճումները յուրացնելու միջոց:
Լեզուն լեզվական միավորների՝ բառերի ու խոսքի մեջ նրանց հարաբերակցության միջոցների մի ամբողջական համակարգ է, որը դրսևորվում է բառային կազմի և քերականական կառուցվածքի միջոցով: (Աղբյուրը՝ Բանասիրության հանրագիտարան, լեզու):
Խոսք, հին քերականության մեջ նաեւ՝ բան, լեզվի կենդանի գոյը: Խոսքը կառուցվում է լեզվական համակարգի թելադրանքով, նրան համապատասխան։ Այն լեզվի հետ միասնության մեջ է։ Խոսքը բնորոշ է նաև նրանով, որ այն նյութական, ֆիզիկական կողմ ունի, ընկալելի է զգայարաններով (լսողությամբ, տեսողությամբ, շոշափելիքով):
Ըստ ծավալի զանազանում են՝ համառոտ խոսք եւ ընդարձակ խոսք: Ըստ արտահայտման եղանակի խոսքը լինում ՝ բանավոր կամ գրավոր, արտաքին կամ ներքին: Արտաքին խոսքը սովորական, հնչյունական–արտասանական իրացում ունեցող խոսքն է: Ներքին խոսքը հնչյունական-արտասանական դրսեւորում չունի, չի ուղղված ունկնդրին. ինքնիրեն է, խոսողը բարձրաձայն չի արտասանում իր մտածածը: Գրավոր խոսքը գրի առնված, գրավոր տեքստի վերածված խոսքն է. ընկալվում է տեսողությամբ կամ շոշափելիքով։ Այս դեպքում խոսքային իրադրություն ստեղծվում է մտովի, ոչ իրականում։ Զուրկ է բանավորին հատուկ կառուցվածքային ու ոճաարտահայտչական հնչերանգային որոշ հատկանիշներից։ Կարեւոր դեր են ստանում գրության եղանակները, կետադրությունը: Հաղթահարում է բանավոր խոսքի ժամանակային ու տարածական սահմանափակությունները։
Տարբերում են նաեւ հեղինակային խոսք եւ ուրիշի խոսք: Ըստ գործառական ոլորտների զանազանում են խոսքի հետևյալ տեսակները. առօրյա, կենցաղային, գործարարական, պաշտոնական, բանաստեղծական, մասնագիտական, հրապարակախոսական, ճարտասանական, բեմական, գրական, բարբառային եւ այլն։ Ըստ պարունակած ինֆորմացիայի բնույթի տարբերում են՝ մտածական՝ մտավոր խոսք եւ զգացական խոսք, պատկերավոր խոսք, քաղաքավարական խոսք եւ այլն։ (Աղբյուրը՝ Բանասիրության հանրագիտարան, խոսք):
Լեզուն (որպես անատոմիական օրգան) միջաձիգ-զոլավոր մկաններից բաղկացած մկանային օրգան է:  Նրա ձևի եւ դիրքի փոփոխությունը մեծ նշանակություն ունի ծամելու եւ խոսելու գործողության համար, իսկ նրա լորձաթաղանթում գտնվող նյարդային հատուկ վերջավորությունների շնորհիվ լեզուն դառնում է ճաշակելիքի (համի) օրգան: (Աղբյուրը՝ Վիքիպեդիա, ազատ հանրագիտարան):
Նաեւ՝ լեզու՜ն… – «Եղբայրներս, շատ վարդապետող մի՛ ըլլաք, գիտնալով որ ավելի մեծ դատաստան պիտի ընդունինք. 2 վասն զի ամենքս ալ շատ յանցանքներ կ’ընենք. եթէ մէկը խօսքով յանցանք չընէ՝ անիկա կատարեալ մարդ է, որ կարող է բոլոր մարմինն ալ սանձել: 3 Գիտէք թե ձիերուն բերանը սանձ կը դնենք, որպես զի անոնք մեզի հնազանդին ու անոնց բոլոր մարմինը կը կառավարենք. 4 ահա նավերն ալ որչա՜փ մեծ բաներ են եւ սաստիկ հովերէն կը քշուին, բայց շատ փոքր ղեկով մը կը կառավարուին՝ ղեկավարին կամքը ո՛ր կողմը որ ուզէ: 5 Այսպէս ալ լեզուն պզտիկ անդամ մ’է, բայց մեծ բաներ կը խօսի: Ահա քիչ մը կրակը ո՛րչափ բան բոցի կու տա: 6 Լեզուն ալ կրակ մըն է, անիրաւութեան տիեզերք մը: Լեզուն մեր անդամներուն մէջ այնպէս դրուած է, որ բոլոր մարմինը կապականէ եւ բնութեան շրջանը կը բռնկեցնէ ու ինք գեհեանէն կը բռնկի: 7 Բոլոր գազաններուն ու թռչուններուն եւ սողուններուն ու ծովուն մէջ եղածներուն բնութիւնը կը նուաճուի եւ նուաճուած է մարդկութենէն: 8 Բայց մարդ լեզուն չի կրնար նուաճել: Անիկա անզուսպ չար է ու մահաբեր թոյնով լեցուն: 9 Անով կ’օրհնենք Աստուած ու Հայրը եւ անով կ’անիծենք մարդիկ՝ որոնք Աստուծոյ նմանութիւնովը ստեղծուած են: 10 Միեւնոյն բերնէն կ’ելլեն օրհնութիւն ու անէծք: Ե՛ղբայրներս, պետք չէ որ այս այսպէս ըլլայ: 11 Միթէ աղբիւր մը միեւնոյն բերնէն անոյշ ու լեղի կը բղխեցնէ՞: 12 Միթէ կարելի՞ է, եղբա՛յրներս, որ թզենին ձիթապտուղ բերէ կամ որթատունկը՝ թուզ: Նմանապէս կարելի չէ որ աղբիւրէ մը աղի ու անոյշ ջուր հոսի»: ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ, ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹՈՒՂԹ ՅԱԿՈԲՈՒ ԱՌԱՔԵԼՈՅՆ, գլուխ 3, համարներ 1-ից 12: –
Posted in Գրականություն 21-22

Լեզվի ծագման մինչգիտական տեսություն

Պատմության ընթացքում շատ հասարակություններում հավատում էին, որ լեզուն Աստծո կողմից պարգև է մարդկությանը։ Դրա մասին տարբեր ժողովուրդների նախնական պատկերացումները արտացոլված են առասպելների, հեքիաթների, լեգենդների մեջ։ Լեզուն դիտվել է որպես մոգական երևույթ, այսինքն՝ դրա միջոցով բուժել են, անիծել և այլն։ Լեզվին վերագրվել է աստվածային ծագում, սակայն Աստծաշնչում կա հակասական պատմություն լեզվի ծագման վերաբերյալ։ Ծննդոց գրքի առաջին գլխում ասվում է, որ Աստված ստեղծեց երկիրը խոսքի, բառերի միջոցով։ Երկրորդ գլխում ասվում է, որ արարչագործությունը տեղի է ունենում առանց խոսքի, այսինքն՝ Ադամին ստեղծելուց հետո Աստված բոլոր արարածներին բերում է նրա մոտ, որ նա նրանց անուններ տա, այսինքն՝ ըստ այս տեսակետի՝ Աստված ստեղծում է մարդուն, մարդը՝ լեզուն։ Այսպիսով՝ մի կողմից լեզվի ծագումը դիտարկվում է որպես Աստծո ընծա, մյուս կողմից լեզուն դիտարկվում է որպես մարդու յուրահատուկ հատկություն։

Մ.թ.ա VI դարում արդեն հույները համարձակվում են կասկածել  «ամեն ինչ Աստծով է» սկզբունքի վրա և փորձել են լեզվի ծագմանը տալ այլ բացատրություն։ Դրանց հիման վրա զարգացավ ֆյուսեականների և թեսեականների բանավեճը։ Ֆյուսեն հունարան բառ է, որը նշանակում է բնական, բնույթ, ֆիզիկա։ Թեսեյ բառը ևս հունարեն բառ է և նշանակում է թեզիս, դրույթ, պայման։ Ֆյուսեականները գտնում էին, որ անունը թաքնված է իրի մեջ և բխում է իրի էությունից։ Նրանք զարգացրին ճիշտ և սխալ անունների տեսությունը։ Օրինակ՝ Արխիդամ անունը հունարենից թարգմանելիս նշանակում է ժողովրդապետ։ Այն սխալ է համարվում, երբ այդ անվան կրողը ստրուկ է։ Ճիշտ բառերը հիմնականում բնաձայնությունները կամ ձայնարկություններն էին համարվում։ Այն բառերը, որտեղ այս կապը չէր երևում, նրանք համարում էին հնացած և օգնության էին կանչում հնչունային սիմվոլիկայի տեսությանը։ Օրինակ՝ կլորություն ունեցող առարկաները պարունակում են «օ» հնչյուն, ինչպես օրինակ՝ կլոր, օղակ և այլն։ Թեսեյականները գտնում էին, որ անվան և առարկայի միջև կապը պայմանական է։ Առարկան կոչվում է այդպես, որովհետև ինչ-որ մեկը այն այդպես է անվանել և ժողովրդի մեջ դա ամրապնդվել է։ Թեսեյ տեսության հինմնադիրներ են համարվում Դեմոկրիտեսը և Արիստոտելը, իսկ Ֆյուսե տեսության հիմանադիրն է համարվում Հերակլիտը։

Posted in Գրականություն 21-22

Գլոբալիզացիա, զարգացում, լեզվի վերացում

Տնտեսական և մշակութային գլոբալացումն ու զարգացումը շարունակվում են մեծ քայլերով առաջ ընթանալ, շատ լեզուներ կվտանգվեն և վերջապես կվերանան։ Տարածաշրջանային և ազգային աճող տնտեսական ներգրավվածության շնորհիվ, մարդկանց համար ավելի հեշտ է հաղորդակցվել և գործարքներ իրականացնել աշխարհում գերիշխող լինգվա ֆրանկայի միջոցով, ինչպիսիք են անգլերենը, չինարենը, իսպաներենը և ֆրանսերենը։ Ամերիկացի լեզվաբան Սառա Գրեյ Թոմասոնը և Թերենս Կոֆմանը իրենց՝ հաղորդակցմանը խթանող լեզվային փոփոխությունների ուսումնասիրության մեջ պնդում են, որ մշակութային ճնշման պայմաններում (երբ մարդկությունը պետք է խոսի գերիշխող լեզվով), կարող են առաջանալ երեք լեզվաբանական հետևանքներ․ առաջինը և ամենատարածվածը այն է, երբ ստորադաս բնակչությունը կտրուկ կերպով կարող է սկսել գերիշխող լեզվով խոսել, մայրենի լեզուն ենթարկելով հանկարծակի մահի։ Երկրորդը, երբ լեզուն մահանում է սերնդեսերունդ փոխանցվելով։ Եվ երրորդ ամենահազվադեպ հետևանքը․ երբ այդ լեզվով խոսողները ինչքան հնարավոր է փորձում են պահել իրենց լեզուն, միևնույն ժամանակ գերիշխող լեզվի քերականական համակարգից փոխառելով որոշ տարրեր (փոխելով ամբողջը, կամ որոշ մասեր)։

Posted in Գրականություն 21-22

Բանաստեղծություններ մայրենի լեզվի մասին

Ստեփանոս Նազարյան

Մայրենի Լեզու

Մայրենի՛ լեզու, մայրենի՛ բարբառ,
Ախորժ, ընտանի իմ հոգու համար․
Առաջին դու խոսք, ականջիս հասած,
Դու սիրո քաղցրիկ առաջին հոդված․
Մանկական լեզվիս թոթովանք տկար,
Հնչում ես իմ մեջ դու միշտ անդադար։

Ո՜հ, ինչպես պղտոր էր սրտիս օրը․
Երբ պանդուխտ էի օտարի տանը,
Եթե հարկ էր ինձ այլազգի լեզվով
Իմ միտքը հայտնել օտար բառերով,
Որ երբեք սիրելի կարելի չէ ինձ,
Որ ձայն ողջյունի բնավ իսկ չեն ինձ։

Գեղեցի՛կ լեզու, հարաշալի՛ լեզու,
Այդ ինչպես քաղցր հնչում ես դու․․․
Կամիմ ավելի քաջ ծանոթանալ
Քո ճոխ գանձերին, հոգով հայանալ․
Ասես թե ահա կանչում էին ինձ
Պապեր ու հայրեր խոր գերեզմանից։

Հնչի՛ր դու, հնչի՛ր այժմ և հավիտյան
Մայրենի լեզու, բարբառ սիրեկան,
Արի, բարձրացիր հնության փոշուց,
Դու իմ հայ լեզու, մոռացված վաղուց։
Զգեցիր նոր կյանք սուրբ գրվածներով,
Որ ամենայն սիրտ վառվի քո սիրո՛վ։

Գևորգ Էմին

ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Այբուբեն չէ սա՝
Բերդ է անմատույց,
Գանձ է աննվաճ.
Դուռ է փրկության,
Ելք, երբ հույս չկա,
Զարթոնքի նվագ։
Էությունն է մեր,
Ընթացքն ու ուղին,
Թագ ու զորավար.
Ժողովող մի կանչ,
Իմաստուն խորհուրդ,
Լինելու հնար։
Խարիսխը նավի,
Ծառը դպրության,
Կնիքն ինքնության,
Հացն հանապազօր հայի սեղանի,
Ձիրքերի հնձան։
Ղողանջը երգի, ղեկը ընթացքի,
Ճեմարան ճառի,
Մարզարան մտքի, մատյան հավատքի,
Յուղ՝ անմար ջահի։
Նախահիմքն է մեր,
Շողը մեր հույսի,
Ոգին մեր ճարտար.
Չինարին այգու,
Պարիսպը մեր տան,
Ջրաղացն արդար…
Ռումբն է մեր ռազմի, ռունգը բնազդի, ռահվիրան փառքի,
Սերն ու սիրտն է մեր, սերմը միշտ ծլող,
Վեմ ու վիմագիր։
Տունը ցամաքում, տապանը ջրում,
Րոպեն սլացքում.
Ցորյանը արտում,
Ուղին անհայտում,
Փառքը սխրանքում։
Քիստ ու քաղն է մեր, քանքար ու քնար, քարավան ու ափ.
ԵՎ
Օջախն անմար, օժիտն անհատնում,
Ֆե–ից մինչև Այբ։

Միքայել Հարությունյան
ՄԻԱԿ ՄԱՅՐԵՆԻՆ

Լեզուներ գիտես,
Գիտես, իմացիր.
Եվ ո՞վ չի ուզում,
Բայց հասկանո՞ւմ ես ի՞նչն է ինձ հուզում.
-Ավա՜ղ, համր ես դու,
Քանզի չգիտես միակ մայրենին՝
Քո հայոց լեզուն:

Գուցե կարծում ես այդ միևնո՞ւյն է,
Բայց ինձ թվում է
Արար աշխարհը
Քեզ համար միայն թարգմանություն է…

Խաչիկ Դաշտենց

Մեր շուրջը լեզուներ նոր ու հին,
Մեր շուրջը խոսում են այլորեն,
Եկ խոսենք, եղբայր իմ, հայերեն:
Կուլ չերթանք այս ահեղ լափումին,
Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,
Եկ խոսենք, միշտ խոսենք հայերեն:

Վահագն Դավթյան

Մեր տառերը

Տեսիլքից են ծնվել տառերը մեր,
Հողմերով են սնվել տառերը մեր,
Ջրդեղվել են, դարձել երկաթագիր,
Քարերին են գրվել տառերը մեր…
Երբ փորձել են ջնջել ու եղծանել,
Կայծակին են տվել տառերը մեր…

Նաիրի Զարյան

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ
Արի´, եղբա´յր, փառաբանե´նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն,
Մեր արտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն:

Հոսել է նա մեր դարերից, մեր սարերից ու մեր սրտից,
Արաքսի պէս միշտ կենդանի, միշտ անսպառ՝ հայոց լեզուն:

Նա առատին կանչն է եղել դիւցազնական մեր նախահօր,
Օրօրոցից մեզ փայփայել է մայրաբար հայոց լեզուն:

Քերթողահայր նարեկացուց մինչև Քուչակն ու ձեր ծառան,
Տւել է մեզ երազ ու երգ և ճանապարհ՝ հայոց լեզուն:

Կը մոլորւէր մեր կարաւանն ամպրոպաշունչ գիշերներին,
Կը կորչէինք, եթէ ճամբին չըբոցկլտար հայոց լեզուն:

Քանի՜ ցեղեր ցամաքեցին, ինչպէս հեղեղն աւազի մէջ,
Բայց նոր դարի ծովին հասաւ մեսրոպատառ հայոց լեզուն:

Նրան իր ձեռքն է վերցրել մեր պետութիւնն աշխարհաշէն,
Այդ վեհ ձեռքով է բարձրանում դէպի կատար՝ հայոց լեզուն:

Այսօր էլ նա բռնութեան դէմ փայլատակում է բարկացայտ,
Հերոսական լեզուների հերոս եղբայր հայոց լեզուն:

Ուրեմն եկ փառաբանե´նք, փայլեցընենք թրի նման,
Որ զրընգայ արևի տակ յաւէտ պայծառ հայոց լեզուն:

ՀԱՅԵՐԵՆ

Ինչո՞ւ չես խոսում հայերեն…
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար,
Իջնում ես հայոց լեռներեն, —
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց,
Հայացքդ մաղում է ամառ:
Հայկից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար:
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նազանքըդ այնպե՜ս նաիրյան,
Հըմայքդ այնպ՜ս հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու, իմ լո՛ր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն,
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:

Posted in Գրականություն 21-22

Ասացվածքների մայրենի լեզվի մասին

Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնեմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք… Որքան հարուստ է այդ լեզուն իր բազմատեսակ արտահայտություններով, դարձվածքներով ու պատկերներով, որքան զորեղ նրա հասկացողություններն ու դատողությունները, որքան բնական նրա պատկերները և փոխառումները, որքան կատարյալ գիտական անվանումները։

Խ. Աբովյան

… «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ» …
Վիկտոր Համբարձումյանի կտակից

Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։
Ղ. Աղայան

Ամեն մի աշակերտ, անկախ իր հակումներից, պետք է խորապես, կատարելապես տիրապետի մայրենի լեզվին, զգա նրա ամբողջ գեղեցկությունն ու հմայքը, սովորի ճիշտ, հստակ շարադրել իր մտքերը…
Կ.Ս. Դեմիրճյան

Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:
Միքայել Նալբանդյան

Ո՜վ մեր լեզուն, հայելի մաքրության, գորովի և արիության, դուն մեր հոգին ու մեր արյունն ես, դուն մեր զրահն ու մեր փառքն ես:
ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ

Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:
ԲԱՅՐՈՆ

Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…
Ավետիք Իսահակյան

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց…
Ստեփան Զորյան

Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին…
Երվանդ Շահազիզ

Ճոխ է հայոց լեզուն և կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն…
Ջորջ Բայրոն

Հայրենիքը, թերևս, նախ և առաջ լեզուն է։
Ռոժե Մարտեն դյու Գար

Մեսրոպ Մաշտոցի գյուտը, անտարակույս, այն հզոր զենքն էր, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը 5-րդ դարի մեծ պայքարում եւ մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի մեջ, զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու շատ հարուստ գրականությունը:
Հակոբ Մանանդյան

Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետևեն վազենք:
Միսաք Մեծարենց

Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն`հզոր, հոներենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը`պերճ, ալաներենը`գեղեցկազարդ, գոթերենը`հեգնական, եգիպտերենը`տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը`ճռվողական, հայերենը`քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:
Եղիշե

Հայոց լեզու,դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջաղջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին:
Ավետիք Իսահակյան

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
Հովհաննես Թումանյան

…Իմ իմացած լեզուների մեջ հայերենը բացառիկ է, նախ` որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառեր կազմելու դյուրություններով:
Ֆրեդերիկ Ֆեյդի (ֆրանսիացի հայագետ)

Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է ” Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:
Նիկողայոս Մառ (արևելագետ_ազգրագետ)

Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:
Միքայել Նալբանդյան

Posted in Գրականություն 21-22

Մայրենի լեզվի օր

1947 թվականին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թվականին Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։

Կառավարության որոշումը երկրի արևելյան մասի բնակչության մեծ մասը դժգոհությամբ է ընդունում, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ Իսկ 1952 թվականին Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է՝ զոհվում են հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության։ Այս ողբերգական դեպքերի հետևանքով արդեն բողոքի զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Հակամարտության ընթացքում 1956 թվականին բենգալերենը, ի վերջո, պետական լեզվի կարգավիճակ է ստանում։

Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թվականին առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։

Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում զոհված ուսանողների հիշատակին հուշարձան է կանգնեցված։

Բուռն իրադարձությունների հիշատակին 1999 թվականին նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակում։