Posted in Հայոց լեզու 9

Դեկտեմբերի 20

Գոյականական անդամի լրացումներ

Հատկացուցիչ

Ցույց է տալիս պատկանելիություն, սերում, ծագում, առաջացում Պատասանում է ու՞մ, ինչի՞, ինչերի՞ հարցերին։ Հատկացուցիչը դրվում է սեռական հոլովով։

Գտնել հատկացուցիչները:
• Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
• Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
• Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
• Շուկայի դատարկ հրապարակում մարդիկ հայտնվեցին:
• Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
• Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
• Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Հատկացուցիչի կետադրությունը:
Հատկացուցչի և հատկացյալի միջև հաճախ ընկնում է գոյական կամ դերանուն պարունակող որոշիչ բառակապակցություն կամ դերբայական դարձված: Այս դեպքերում հատկացուցչի վրա դրվում է բութ։
Օր.՝ Թռչունների երամը չվեց հարավ: – Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:
Կետադրիր.
1. Արթուրի` ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
2. Բազեի` որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
3. Յուրաքանչյուրի `ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
4. Առագաստանավի `անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
5. Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Posted in Աշխարհագրություն 21-22

Կիսամյակային աշխատանք

1.ՀՀ–ում ամպամած օրերի թիվն ամենամեծն է.
1)հյուսիսարևելյան շրջանում (Իջևան)
2) Արագածի գագաթամերձ մասում
3) Արարատյան դաշտում (Երասխ)
հարավարևելյան շրջանում (Մեղրի)

2.ՀՀ–ում բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է.
1)Աշոցքի սարահարթումծ 2) Արարատյան դաշտում
3)Արագած լեռնազանգվածում
4)Շիրակի դաշտում

3.ՀՀ–ում ամպամած օրերի թիվն ամենափոքրն է.
1)Տավուշում (Իջևան)
2)Սևանի ավազանում (Մարտունի
3)Արարատյան դաշտում (Երասխ)
4)Արագածի գագաթամերձ մասում

4.ՀՀ–ում ամենաշատ տեղումները լինում են.
1)բարեխառն լեռնային կլիմայի տիպում
2)ցուրտ լեռնային կլիմայի տիպում
3)խիստ ցուրտ (ձյունամերձ) կլիմայի տիպում
4)չափավոր շոգ կլիմայի տիպում

5.ՀՀ–ում ամենաքիչ տեղումները լինում են.
1)եզրային լեռնաշղթաների հողմահայաց լանջերին
2)միջլեռնային գոգավորություններում
3)միջին բարձրության լեռնային գոտիներում
4)բարձրադիր լեռնային գոտում

6.ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1)Հանրապետության տարածքը բարեխառն կլիմայական գոտում է:
2)ՀՀ տարածքում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Արագածի լանջին`
Քարի լճի շրջանում:
3)Տարվա ընթացքում տեղումների նվազագույն քանակը թափվում է գարնան
ամիսներին:
4)Տարվա ցուրտ ժամանակահատվածում միջլեռնային գոգավորություններում
դիտվում է ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա):

7.ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1)Հանրապետության տարածքը արևադարձային կլիմայական գոտում է:
2)Տարվա տաք կեսին տիրապետում են Իրանական բարձրավանդակից թափանցող արևադարձային օդային զանգվածները:
3)Տարվա ընթացքում առավելագույն տեղումները լինում են նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին
4)Տարվա ընթացքում ամենաշատ ամպամած օրերը լինում են Գեղարքունիքիմարզում (Մարտունի)

8.ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1)Ամենաշատ տեղումները թափվում են Արփայի գոգավորությունում:
2)Կլիմայաստեղծ գործոններից են մուսսոնները:
3)Հստակ արտահայտված է հյուսիսից հարավ փոփոխվող լայնակի կլիմայական գոտիականությունը:
4)Միջլեռնային գոգավորությունների ցածրադիր մասերում ձմռանը դիտվում է
ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա):

9.Ի՞նչն է բնորոշ ՀՀ չոր մերձարևադարձային կլիմայի տիպին.
1)Ձմեռը կարճատև է և մեղմ:
2)Տեղումների միջին տարեկան քանակը հասնում է 800–900 մմ–ի:
3)Հունվարին օդի միջին ջերմաստիճանը տատանվում է +10°–ի շուրջ:
4)Տարածվում է 1500–2000 մ բարձրություններում:

10.ՀՀ անապատակիսաանապատային լանդշաֆտային գոտուն բնորոշ կենդանատեսակներից են.
1)գորշ արջը և այծյամը
2)գյուրզան և կարիճը
3)գետնասկյուռը և ճագարամուկը
4)մուֆլոնը և բեզոարյան այծը

11.Ընտրել գետերից և դրանցի սնվող ջրանցքների համապատասխանությունների ճիշտ շարքը.
1) Ախուրյան ա. Նալբանդի
2) Հրազդան բ. Արմավիրի
3) Արաքս գ. Շիրակի
4) Փամբակ դ. Արզնի–Շամիրամի
1) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ 3) 1–ա, 2–դ, 3–գ, 4–բ
2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա 4) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա

12.Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
Սիսիան ա. Աղստև
Աշտարակ բ. Փամբակ
Վանաձոր գ. Որոտան
Իջևան դ. Քասաղ
1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

13․ ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Տարվա եղանակները հստակ արտահայտված չեն:
2) Առավելագույն չափով տեղումներ թափվում են մայիս–հունիս ամիսներին:
3) Լեռների բարձրությանը զուգընթաց տեղումների քանակը նվազում է:
4) Ամբողջ տարին տիրապետում են բարեխառն օդային զանգվածները:

14․ ՀՀ հողերի տիպերից ամենատարածվածն են.
1) կիսաանապատային գորշ հողերը
2) լեռնային սևահողերը
3) լեռնաանտառային գորշ և դարչնագույն հողերը
4) մարգագետնատափաստանային հողերը

15․ Կուլտուր–ոռոգելի հողերը տարածված են.
1) Արարատյան դաշտում 3) Սևանի ավազանում
2) Շիրակի դաշտում 4) Որոտանի հովտում

16․ Ո՞րն է ՀՀ վերընթաց լանդշաֆտային գոտիների վարից վեր հերթափոխության ճիշտ շարքը.
1) անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, մերձալպյան ու
ալպյան, ձյունամերձ
2) անապատակիսաանապատային, մերձալպյան ու ալպյան, լեռնատափաստանային, ձյունամերձ
3) լեռնատափաստանային, անապատակիսաանապատային, մերձալպյան ու
ալպյան, ձյունամերձ
4) անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, ձյունամերձ, մերձալպյան ու ալպյան

17․ «Lանդշաֆտային գոտի — բուսատեսակ» զույգերից ընտրել ճիշտը.
1) անապատակիսաանապատային — աղածաղիկ
2) տափաստանային — եղևնի
3) անտառային — ծառանման օշինդր
4) մերձալպյան և ալպյան — կաղնի

18․ ՀՀ կենդանական աշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Հաշվում են մոտ 12 հազ. կենդանատեսակ:
2) Հայկական վայրի ոչխարը և նապաստակը էնդեմիկ են:
3) Անտառային գոտու կենդանատեսակների մեջ գերակշռում են սողունները:
4) Արփի լճում տարածված է ծածան ձկնատեսակ

19․ ՀՀ–ի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Անտառների վերին և մերձալպյան գոտու մարգագետինների ստորին սահմանների միջև տարածվում են չորասեր նոսր անտառները:
2) Մերձալպյան և ալպյան լանդշաֆտներում բարձր է Արեգակի ճառագայթային
էներգիայի ինտենսիվությունը (ուժգնությունը):
3) Կուլտուր–ոռոգելի հողերը տարածվում են սևահողային տափաստանների ենթագոտում:
4) Անապատակիսաանապատային լանդշաֆտներն առաջացել են Արարատյան
գոգավորությունում և Վայքում անտառների անխնա ոչնչացման հետևանքով:

20․ ՀՀ–ի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Գետերը, սնումից կախված, ունեն հոսքի անկայուն ռեժիմ:
2) Հարևան տարածքների նկատմամբ ունի ավելի մեծ միջին բարձրություն:
3) Արեգակի բարձրությունը հորիզոնական հարթության նկատմամբ տատանվում է հունիս ամսին 27°–ից մինչև 74° (դեկտեմբեր):
4) Կովկասյան, Իրանական, Արևելամիջերկրածովային բուսաբանական մարզերի շփման հատվածում է:

Posted in Հայոց լեզու 9

Գոյականական անդամի լրացումներ

Դեկտեմբերի 15

Գոյականական անդամի լրացումներ

Որոշիչ

Դուրս գրել որոշիչները։

ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Posted in Հայոց լեզու 9

Նախադասության գլխավոր անդամներ

Դեկտեմբերի 13

Նախադասության գլխավոր անդամներ

Դուրս գրել ենթականները և ստորոգյալները՝ ցույց տալ, թե ինչով են արտահայտված։

Լուսաբացի շողքը երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը զարթնեց, տրեխները հագավ: — շողքը(ենթակա) ընկել(ստորոգյալ) շրջան գծել(ստորոգյալ) Սաքանը(ենթակա) զարթնեց(ստորոգյալ) հագավ(ստորոգյալ)

Ասյայի մոտով անցնելիս նա տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ: նա(ենթակա դերանուն) տեսավ(ստորոգյալ) մոտեցավ(ստորոգյալ) դուրս եկավ (ստորոգյալ)

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր: երեսը լվաց-ստորոգյալ սրբեց-ստորոգյալ իջավ ձորը-ստորոգյալ քաղելու( ստորոգյալ) Սաքանը (ենթակա) միտք էր անում(ստորոգյալ) քնել (ստորոգյալ) Ասյան(ենթակա)

Կովը շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն: կովը (ենթակա) նայում (ստորոգյալ) լիզում (ստորոգյալ) քսում (ստորոգյալ) զարթնել ստորոգյալ հավաքել (ստորոգյալ) կինը (ենթակա) վառել (ստորոգյալ) տեսնում (ստորոգյալ) եկավ (ստորոգյալ)

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:կովի ( ենթակա) կանգնած(ստորոգյալ) Ասյան ենթակա նա(ենթակա) ծիծաղում էր ստորոգյալ հորթը (ենթակա) մեկնում էր (ստորոգյալ) հոտոտում (ստորոգյալ) փախչում (ստորոգյալ)

Posted in Կենսաբանություն 21-22

Կարմիր գիրք

Հայաստանի կարմիր գիրք, բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։

Հայաստանի կենդանիների կարմիր գիրք

Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987 թվականին հրատարակել է Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի՝ 155 անողնաշարավոր (16 տեսակի փորոտանիներ և 139 միջատներ) և 153 ողնաշարավոր, կաթնասունների՝ 29 (անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), թռչունների՝ 96 (սովորական ֆլամինգո, մոխրագույն սագ, հայկական որոր, սև անգղ, կովկասյան մայրեհավ և այլն), սողունների՝ 19 (հայկական իժ, կովկասյան կատվաօձ, անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, փոքրասիական մողես և այլն), երկկենցաղների՝ 2 (սիրիական սխտորագորտ) և ձկների 2 (Սևանի իշխան, Սևանի բեղլու) տեսակներ

Posted in Աշխարհագրություն 21-22

Հհ֊ն հատուկ պահպանվող տարածքները

Բնության հատուկ պահպանվող տարածքներ, պետությունների կողմից բնության տարբեր տարածքներում որևէ տնտեսական գործունեության սահմանափակումը կամ առհասարակ արգելումն է օրենսդրությամբ, որն ուղղված է կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը պահպանելուն։

Բնության հատուկ պահպանվող տարածքների շնորհիվ ապահովվում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմիկ, ռելիկտային տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում։

Բնության հատուկ պահպանվող տարածք կարող են լինել մակերեսային և ստորերկրյա ջրավազները, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի առանձնացված տեղամասերը։

Հայաստանում կա բնության հատուկ պահպանության 4 տեսակ՝

•պետական արգելոցներ
•ազգային պարկեր
•պետական արգելավայրեր
•բնության հուշարձաններ։

Ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի (1991)՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ երաշխավորված են ազգային պարկերը, արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները։ ՀՀ-ում գործում են 4 ազգային պարկ (Սևան, Դիլիջան)՝ 178102 հա, Արփի լճի ազգային պարկ, Արևիկ ազգային պարկ, 26 արգելավայր՝ 89442 հա[1], 3 արգելոց (Խոսրովի անտառ, Շիկահողի, Էրեբունի)՝ 39615 հա ընդհանուր տարածքով։ Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր տարածքը (ներառյալ Սևանա լիճը) 307159 հա է՝ ՀՀ տարածքի 10,3%-ը։ Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով ՀՀ Կառավարությունը սահմանել է պահպանական գոտիներ։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանվում են ՀՀ բուսական և կենդանական աշխարհների տեսակային կազմի 60%-ը, այդ թվում՝ հազվագյուտ, անհետացման եզրին հայտնված և բնաշխարհիկ տեսակների գերակշռող մասը, ինչպես նաև վայրի գենետիկական պաշարները։ Ցամաքային լանդշաֆտների պահպանվող տարածքները կազմում են ՀՀ տարածքի մոտ 6%-ը։

Պետական արգելոցներ

ՀՀ-ում գործում է 3՝ Խոսրովի անտառ, Շիկահողի և Էրեբունի արգելոցները, ընդհանուր տարածքը՝ 39615 հա (ՀՀ տարածքի 1,33%-ը)։

Խոսրովի անտառ արգելոցը կազմավորվել է 1958-ին (տարածքը՝ 23213.5 հա), ՀՀ Արարատի մարզում՝ Գեղամա լեռնավահանի հարավարևմտյան՝ Ուրծի, Դահնակի, Երանոսի լեռնաշղթաների, Իրից, Խոսրովասար լեռների լանջերին՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում՝ ծովի մակարդակից 700-2800 մ բարձրություններում՝ Ազատ գետի ջրային պաշարների, գիհուտների, կաղնուտների, լեռնաչորասեր բուսականության, հազվագյուտ կենդանիների ու բույսերի պահպանության նպատակով։

Շիկահողի արգելոց կազմավորվել է 1958-ին՝ Կապանի անտառտնտեսության հիմքի վրա (1961-1975-ին՝ Բարթազի արգելավայր, տարածքը՝ 10330 հա), ՀՀ Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռնազանգվածի հարավարևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերին՝ ծովի մակարդակից 700-2800 մ բարձրություններում՝ Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում՝ կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Ռելիեֆը խիստ մասնատված է, շատ են լեռնային գետակները, հանքային աղբյուրները։

Էրեբունի արգելոցը կազմավորվել է 1981ին (տարածքը՝ 89 հա) ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից 8-10 հարավարևելյան՝ Գեղադիր գյուղի մոտ՝ կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակարդակից 1300-1450 մ բարձրություններում՝ դաշտավլուկազգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով։

Ազգային պարկեր

•Արփի լիճ ազգային պարկ

•Արևիք ազգային պարկ

•Դիլիջան ազգային պարկ

•Սևան (ազգային պարկ)

Արփի լիճ ազգային պարկ, ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին։ Ազգային պարկն զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք։

Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութը աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում։

Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր՝ (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան), որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում։ Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են։ Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս)։

Արփի լճի ջրահավաք ավազանի մշակովի լանդշաֆտները կազմված են հիմնականում հացահատիկի և վուշի դաշտերից։

Արևիք ազգային պարկ, ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, ինչպես նաև Աստղաձոր և Նյուվադի գետերի ջրահավաք ավազանում։ Մակերեսը կազմում է 34 401․8 հեկտար։ Պահպանության օբյեկտը Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհն է։

Ազգային պարկի տարածքում առկա են ուղղաձիգ բնական գոտիներ և լանդշաֆտների տարբեր տեսակներ՝ ալպյան մարգագետիններ, լեռնային տափաստաններ, անտառային զանգվածներ, կիսաանապատներ։ Ունի հարուստ կենսաբազմազանություն՝ առաջավորասիական ընձառյուծ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, միջերկրածովային կրիա, հայկական իժ, կովկասյան ջրասամույր, կասպիական հնդկահավ, կովկասյան մայրեհավ։

Բուսական աշխարհը նույնպես հարուստ է։ Կարմիր գրքում գրանցված տեսակներից հանդիպում են չորապտեր արծվապտերային, Գրիֆիթի հուդայածառ, վայրի ձմերուկ, անմեռուկ կլորատերև, կատվադաղձ լերդախոտատերև, թրաշուշան աղասեր, սագասոխուկ ցողունավոր, սարդակիր կովկասյան, խոլորձ Շելկոնովիկի, սարդակիր կովկասյան։

Դիլիջանի ազգային պարկ, արգելոց Դիլիջանում, Տավուշի մարզ, Հայաստան։

Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արևելյան, Միափորիի հյուսիսարևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն[1]։

Կազմակերպվել է 1958 թվականին՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են։ Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ 29 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, թեղի, սոճի և գիհի։ Դիլիջանի արգելոցում են երրորդական դարաշրջանի մնացորդ՝ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում։ Դեղատուներից լայն տարածում ունեն սրոհունդի, դաղձի, ուրցի, ուրցադաղձի, սննդային բույսերից՝ ավելուկի, սիբեխի, բալդրղանի, կերային խոտաբույսերից՝ երեքնուկի, կորնգանի, գեղազարդային բույսերից՝ խոլորձի, հիրիկի բազմաթիվ տեսակներ։

Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարակզաքիսը (M. foina nehringi), անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ։ Կան նաև բազմաթիվ թռչուններ՝ կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ։ Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը։

Արգելոցի տարածքում են գտնվում Հաղարծինը, Ջուխտակը, Գոշավանքը, Մաթոսավանքը։

Սևան ազգային պարկ, պահպանվող տարածք Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22,585 հա։ Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա։

Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ։

Մինչև 1997 թ. Սևան ազգային պարկի տարածքում գտնվող անտառային ֆոնդի հողերը տնօրինում էին Սևանի, Նորատուսի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի անտառտնտեսությունները։ Վերջիններս 1997 թ. լուծարվում են (բացի Ճամբարակի անտառտնտեսությունից) և դրանց գույքը, ինչպես նաև համապատասխան տարածքները հաշվեկշռից հաշվեկշիռ փոխանցվում է Սևան ազգային պարկին։ Պարկին են հանձնվել նաև Սևանա լճի հանգստյան գոտու առափնյա տնտեսության տարածքները և գույքը։

Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը իրականացնում է «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Այն շահույթ չհետապնդող, իրավաբական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական, գիտաճանաչողական կազմակերպություն է, որը գործում է ՀՀ Սահմանադրության, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների, ՊՈԱԿ-ի կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա։

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով (15-ը մայիսի 2001 թ.) ազգային պարկի տարածքը ամբողջությամբ մտել է Սևանի էկոհամակարգի Կենտրոնական գոտու մեջ, սահմանվելով որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ։

Սևան ազգային պարկի սահմաններում է գտնվում Հարավային Կովկասի խոշորագույն, բարձրադիր քաղցրահամ լիճը՝ Սևանը, որի ծավալը 33,2 կմ³ է, մակերեսը՝ 1238 կմ²։ Լիճը Արտանիշի և Նորատուսի հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով՝ Շորժայի թմբով, բաժանվում է երկու մասի՝ հարավարևելյան կամ Մեծ Սևան (20.4 կմ³), հյուսիսարևելյան կամ Փոքր Սևան (12.8 կմ³)։ Լճի առավելագույն խորությունը 79.4 մ է (Փոքր Սևան), միջին խորությունը՝ 26.2 մ, ափի շրջագիծը մոտ 230 կմ։

Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակներ, որոնցից 4–ը՝ Փոքր Սևան, 24–ը՝ Մեծ Սևան։

Լճից դուրս է գալիս մեկ գետ՝ Հրազդանը։

Սևան ազգային պարկի տարածքը բաժանվում է 4 տարածքագործառնական գոտիների՝ արգելոցներ, արգելավայրեր, ռեկրեացիոն և տնտեսական։ Պարկի տարածքում կան 4 արգելոցներ՝ «Նորաշենի», «Լիճք-Արգիչի», «Գիլլի» և «Արտանիշի», որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 7464 հա, որից ցամաքային տարածքը՝ 4289 հա, իսկ ջրայինը՝ 3175 հա, 2 արգելավայրեր՝ «Գավառագետի» և «Գիհի-կաղնուտային ռելիկտային», որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2652 հա, որից ցամաքային տարածքը՝ 2359 հա, իսկ ջրայինը՝ 293 հա, 4753 հա ընդհանուր մակերեսով ռեկրեացիոն և 11266 հա ընդհանուր մակերեսով տնտեսական գոտի։

Տարածքագործառնական գոտիների մեջ մտնում են արգելոցները, արգելավայրերը, ռեակցիոն գոտիները, տնտեսական գոտիները։

Նորաշենի արգելոց

«Նորաշենի» արգելոցը գտնվում է ազգային պարկի հյուսիսարևմտյան հատվածում և զբաղեցնում է 839 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 341 հա, իսկ ջրայինը՝ 498 հա։ Սահմանի ընդհանուր երկարությունը 12.7 կմ է։ Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3.9 կմ երկարությամբ և 3.0 կմ լայնությամբ։ Արգելոցի նպատակն է ապահովել թռչունների (մասնավորապես հայկական որորի, քանի որ այն այստեղ բնադրող միակ էնդեմիկ թռչունն է) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը։

Լիճք-Արգիչի արգելոց

«Լիճք-Արգիչի» արգելոցը գտնվում է ազգային պարկի հարավարևմտյան հատվածում՝ Ծակքար, Լիճք և Արգիչի գետերի գետաբերանային հատվածներում և զբաղեցնում է 1175 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 482 հա, իսկ ջրայինը՝ 693 հա։ Սահմանի ընդհանուր երկարությունը 13.3 կմ է։ Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3.8 կմ երկարությամբ և 3.7 կմ լայնությամբ։ Արգելոցի նպատակն է ապահովել Լիճքի հանքային աղբյուրների, Արգիչի և Լիճք գետերի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների ջրաճահճային և ջրային բուսականության, թռչունների բնադրավայրի պահպանությունը, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների՝ Սևանի իշխանի, Սևանի կողակ և Սևանի բեղլուի ձվադրումն ու զարգացումը։

Գիլլի արգելոց

«Գիլլի» արգելոցը գտնվում է ազգային պարկի հարավարևելյան հատվածում՝ Գիլլի ջրանցքի, Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանային հատվածներում և զբաղեցնում է 1810 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 1325 հա, իսկ ջրայինը՝ 485 հա։ Սահմանի ընդհանուր երկարությունը 23.3 կմ է։ Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 10.4 կմ երկարությամբ և 1.8 կմ լայնությամբ։ Արգելոցի նպատակն է ապահովել Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանային հատվածների պահպանությունը՝ արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների ձվադրման և զարգացման համար, ինչպես նաև հարակից ճահճուտների պահպանությունը, որպես թռչունների բնադրավայր։

Արտանիշի արգելոց

«Արտանիշի» արգելոցը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում՝ ընդգրկելով է Արտանիշի թերակղզին (բացառությամբ ձախակողմյան հատվածի՝ Շորժայի համայնքային հողերը) և Արտանիշի լճախորշի թերակղզուն հարող մասը։ Տարածքը զբաղեցնում է 3640 հա մակերես, որից 2142 հա ցամաքային տարածք, իսկ 1498 հա՝ ջրային։ Սահմանի ընդհանուր երկարությունը 25.9 կմ է։ Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 11.7 կմ երկարությամբ և 7.8 կմ լայնությամբ։ Արգելոցի նպատակն է ապահովել Արտանիշ թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի բազմազան ռելիկտային բուսականության, գիհու նոսրանտառների և տափաստանների, ինչպես նաև որպես հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանությունը։

Արգելավայրեր

Գավառագետի արգելավայր

«Գավառագետի» արգելավայրը գտնվում է ազգային պարկի Նորատուսի թերակղզու ափամերձ և Գավառագետի գետաբերանային հատվածում, զբաղեցնում է 845 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 552 հա, իսկ ջրայինը՝ 293 հա։ Սահմանի ընդհանուր երկարությունը 26.4 կմ է։ Արգելավայրի տարածքը ձգվում է մոտ 7.5 կմ երկարությամբ և 0.5-3.5 կմ լայնությամբ։ Արգելավայրի նպատակն է ապահովել Գավառագետի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների պահպանությունը և Նորատուս թերակղզու ափամերձ հատվածի թռչունների բնադրավայրերը, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների ձվադրումն ու զարգացումը։

Գիհի-կաղնուտային ռելիկտային արգելավայրը

«Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայրը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում և տարածվում է Դարանակ գյուղից մինչև Ջիլ` մոտ 18 կմ երկարությամբ և 1.5-3.8 կմ լայնությամբ։ Արգելավայրը զբաղեցնում է 1807 հա մակերես։ Տարածքը կտրտված է, հանդես են գալիս տարբեր չափերի 5 հատվածներ, որոնց սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 55.0 կմ։ Արգելավայրի նպատակն է ապահովել Սևանա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերի վրա տարածվող գիհու և կաղնու ռելիկտային բնական նոսր անտառների պահպանությունը։

Ռեկրեացիոն գոտիներ

Պարկի ռեկրեացիոն գոտիների ընդհանուր տարածքը կազմում է 4753 հա, որոնք առանձին հատվածներով տարածվում են լճի ափամերձ երկայնքով։ Պարկի տարածքը ներառում է թվով 8 ռեկրեացիոն գոտիներ։

Տնտեսական գոտիներ

Տնտեսական գոտու տարածքներն ընկած են հետևյալ հատվածներում` Սևան քաղաքից Ծովագյուղ, Լճաշենից Հայրավանք, Նորատուս թերակղզուց Ծակքար գետ, Արգիչի գետից Ծովակ գյուղ և Գեղամասար գետից Արտանիշ թերակղզի, ինչպես նաև Արեգունու հարավարևմտյան լեռնալանջերի վրա։ Այս հատվածներում տնտեսական գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 11.184 հա։

Բնության հուշարձան

Բնության հուշարձան, բնության հատուկ պահպանվող տարածք, բնության բացառիկ կամ տիպիկ, գիտական, պատմամշակութային և գեղագիտական հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ։ Ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը, պահպանման կարգը՝ այն պետական մարմինը, որն օբյեկտը հայտարարում է բնության հուշարձանները։ Հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը վնասում է այն կամ վատթարացնում նրա վիճակն ու պահպանությունը։ Բնության հուշարձանների (կենդանի կամ անկենդան) պահպանության կարգը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանների համար կազմված անձնագրով, որտեղ նշվում է նրա անվանումը, դասակարգումը, նշանակությունը, նկարագրությունը, չափագրությունը, տեղադիրքը, կոորդինատները, զբաղեցրած տարածքը (պահպան. գոտու հետ միասին), պահպանությունն իրականացնող մարմինը և վերջինիս պարտավորությունները։

ՀՀ բնության կենդանի հուշարձաններից են արևելյան սոսու մնացուկային պուրակը (ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ մոտ), Գրիֆիթի հուդայածառը (Մեղրու նախալեռնային շրջան) և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև, և ճառագայթաձև մերկացումները (Ազատի, Արփայի, Հրագդանի կիրճեր), հրաբխային կոները (Գեղամա, Վարդենիսի լեռնավահաններ), ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը (Գորիս, Խնձորեսկ), ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռնային լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ (Թռչկան, Ջերմուկի, Շաքիի) և այլն։

Posted in Հայոց լեզու 9, Ռուսերեն 9

Потомки солнца// Արևի հետնորդները

Ю Си Джин (Сон Чжун Ки) — капитан подразделения специального назначения корейской армии, находящегося с миротворческой миссией в горячей точке вымышленной страны Урук. Случайная встреча с доктором Кан Моён (Сон Хегё (англ.)рус.) приводит к взаимной влюблённости, однако их профессиональная деятельность не позволяет роману развиваться гладко. Сиджин должен выполнять приказы военного командования и руководить солдатами, а у Моён не получается стать профессором из-за привилегированного положения её коллеги-конкурента. Во время одного из свиданий они понимают, насколько расходятся их взгляды на жизнь: солдату приходится убивать ради защиты других жизней, доктор же считает, что спасти нужно всех. Они решают распрощаться. Восемь месяцев спустя Моён подвергается сексуальным приставаниям со стороны своего начальника, отказав ему, она вынуждена отправиться в горячую точку в Урук. Там Сиджин и Моён вновь встречаются, им вместе приходится пережить землетрясение и эпидемию, но в это время их чувства к друг другу вспыхивают вновь. После возвращения в Корею они продолжают встречаться, пока Сиджина не отправляют на миссию, где он пропадает без вести.

Յու Սի Ջին (Սոնգ Ջունգ-կի)-սպա,Կորեական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման կապիտան։Նա գտնվում էր Ուրուկ երկրի թեժ կետում խաղաղապահ առաքելությամբ։ Բժշկուհի Կան Մո Յոնի (Սոն Հյե Քյո) հետ պատահական հանդիպումը հանգեցնում է փոխադարձ սիրահարվածության, սակայն իրենց մասնագիտությունները թույլ չեն տալիս, որպեսզի նրանց սիրավեպը հարթ զարգանա։ Սի Ջինը պետք է իրականացներ զինվորական հրամանը և ղեկավարեր զինվորներին, իսկ Մո Յոնին չէր հաջողվում դառնալ մասնագետ իր կոլեգա մրցակցի արտոնյալ դրության պատճառով։Ժամադրություններից մեկի ժամանակ նրանք հասկանում են, որ իրենց հայացքները կյանքի նկատմամբ շատ տարբեր են։Զինվորը սպանում է մարդկանց՝ ուրիշների կյանքը փրկելու համար,բժիշկը՝ փրկում է նրանց, վնսս չտալով։Նրանք որոշում են հրաժեշտ տալ միմյանց։ Ութ ամիս հետո Մո Յոնը ենթարկվում է սեռական հետապնդման իր ղեկավարի կողմից, մերժելով նրան, նա պարտավոր է գնալ Ուրուկ։Այնտեղ Սի Ջինը և Մո Յոնը նորից հանդիպում են իրար, նրանք միասին վերապրում են երկրաշարժն ու համաճարակը, բայց այդ ժամանակ նրանց զգացմունքները նորից բռնկվում են։ Կորեա վերադառնալուց հետո նրանք շարունակում էին հանդիպել,մինչև Սի Ջինին ուղարկում են առաքելության,որտեղ նա անհետ կորում է։Ամբողջ տարին նրան մահացած էին համարում,բայց գերության մեջ լինելուց հետո նա վերադառնում է Մո Յոնի մոտ։Նրանք միասին վերադառնում են Ուրուկ՝ ծովափ, ապա մեկնում Կանադա՝ Եհովայի և Դենիելի հարսանիքին։