Posted in Պատմություն 21-22

Ավատատիրության հաստատումը և քրիստոնեության ընդունումը

Մերձավոր Արևելքի պատմության մեջ 3-5-րդ դարերը հեղաշրջիչ փոփոխությունների ժամանակաշրջան էին. այդ ժամանակ անկում էր ապրում հելլենիստական մշակույթը, որը փոխարինվում էր քրիստոնեական մշակույթով։ Դեռ առաջին պետությունների՝ Հին Եգիպտոս (մ.թ.ա. 3100-525), Շումեր (մ.թ.ա. 5300-1940), Աքքադ (մ.թ.ա. 2334-2154), կազմավորման փուլում առաջացած ստրկատիրական հարաբերությունները, որոնք իրենց գագաթնակետին էին հասել հելլենիզմի դարաշրջանում (մ.թ.ա. 4- մ.թ. 3-րդ դարեր), քայքայվում էին՝ իրենց տեղը զիջելով նոր ավատատիրական (ֆեոդալական) հարաբերություններին։ Այդ է պատճառը, որ 5-րդ դարը համարվում է նոր դարաշրջանի՝ միջնադարի (5-17-րդ դարեր) սկիզբը։ Մեծ Հայքում ստրկատիրությունը խոր արմատներ չէր ձգել, ուստի անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ։

Դեռ ստրկատիրական հասարակարգի ժամանակաշրջանում Հայաստանի հիմնական արտադրող տնտեսությունները գյուղական համայնքներն էին, որոնք պետության գլխավոր հարկատուն էին։ Արտաշես Բարեպաշտն իր հողային բարեփոխությամբ (մ.թ.ա. 180) ցանկացել էր սահմանազատել մասնավոր համայնքային հողատիրությունը։ Սակայն ծառայող ազնվականության մասնատիրական տնտեսությունների՝ ագարակների և դաստակերտների ընդլայնումն ի հաշիվ գյուղական համայնքների գնալով խորանում էր՝ սկիզբ դնելով պետական հողատիրության մասնատմանը սեփականատիրական կալվածքների, այսինքն՝ ավատական տնտեսությունների առաջացմանը։

4-րդ դարի սկզբներից, երբ Մեծ Հայքում քրիստոնեությունը դարձավ պետական կրոն, կարևոր վերափոխություններ կատարվեցին ոչ միայն կրոնի ու պետական կառուցվածքի մեջ, այլև տնտեսության ու մշակույթի ոլորտներում։ Ավատականացման փուլ թևակոխող Հայաստանի բնակչությունը հանդես եկավ ազատների և անազատների դասերով։

Ստրկատիրության ժամանակ կար ռազմական ու հոգևոր ավագանի, իսկ երկրի հիմնական աշխատուժը ու աշխահազարը գյուղացիներն էին։ Գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, և գյուղացիներն ըստ էության ազատ էին։ Նրանցից բացի կային ավագանու ագարակներում աշխատող մշակ-ստրուկներ, ովքեր որևէ իրավունք չունեին ու անազատ էին։ Աստիճանաբար գյուղացիների իրավունքները հավասարվում են մշակների պարտականութուններին, և նրանք կազմում են անազատների դասը։ Նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք (պարհակ)։ Ագարակ-դաստակերտները դրա հետևանքով վերածվեցին սովորական գյուղական բնակավայրերի՝ հաճախ պահպանելով ագարակ կամ դաստակերտ անվանումը։

Արշակունիների թագավորության դրոշ

Ազատների դասը ձևավորվում է ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից։ Ստրկատիրության դարաշրջանում ավագանին ռազմական ծառայություն դիմաց հող էր ստանում, որը, սակայն, չէր կարող ժառանգաբար փոխանցել։ Այժմ նրանք ստանում են ժառանգական իրավունքներ և իրենց տիրույթներում ինքնուրույն էին։ Հսկայական կալվածքներ է ստանում նաև հայոց եկեղեցին։ Այսպիսով՝ աշխարհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և հոգևորականները համալրում են ազատների դասը։ Նրանց հաջողվում է ժառանգական դարձնել նաև զբաղեցրած պաշտոնները։ Խոշոր ավատատերը կոչվում էր իշխան կամ նախարար, իսկ նրա տիրույթը՝ իշխանություն կամ նախարարություն։ Նախարարությունները ինքնուրույն իշխանություններ չէին, սակայն դրանց կախումը թագավորից ու արքունիքից թույլ էր։ Արքունական իշխանությանը ենթակա պահելու համար հայոց թագավորները սաստում էին նրանց, սպառնում պատերազմներով, երբեմն նույնիսկ՝ հարձակվում տիրույթների վրա ու ոչնչացնում ընտանիքները, կամ՝ սիրաշահում էին նրանց՝ տալով նոր կալվածքներ ու պաշտոններ։ Ազատների դասը թագավորին հարկ չէր վճարում[2]։

Պատմիչ Եղիշեն հայտնել է, որ թագավորությունն անցավ հայոց նախարարներին, ինչը վկայում է նախարարական համակարգի՝ պետականության կրողը լինելու մասին։ Հայկական պետականությունը նախարարական համակարգի միջոցով պահպանվեց միջնադարում։ Դրա վառ օրինակներն են Մեծ Հայքի Հայոց «Արևելից» կողմերում՝ Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ, Բագրատունիների գլխավորած հայկական թագավորությունների համադաշնության, Զաքարյանների իշխանապետության և Սասունի, Արցախի, Սյունիքի իշխանությունների, Կիլիկիայում՝ Ռուբինյանների, Հեթումյանների, Լուսինյանների պետությունների ձևով։

Posted in Կենսաբանություն 21-22

Գրավոր աշխատանք

1.նկարագրել անսեռ և սեռական բազմացումները, առավելությունները և թերությունները։

Անսեռը այն է, երբ բազմացումը իրականանում են առանց սեռական պրոցեսի: Անսեռ բազմացումը բնորոշ է միաբջիջ օրգանիզմներին:

Սեռականի ժամանակ պիտի մասնակցեն երկու առանձնյակ, իգական, արական (աղջիկ, տղա): Սեռական բազմացումը կենսաբանական մեծ նշանակություն ունի։ Նրա առավելությունը անսեռ բազմացման նկատմամբ այն է, որ երկու ծնողների ժառանգական հատկանիշները վերահամակցելու հնարավորություն է տալիս։ Այդ իսկ պատճառով` սերունդը կարող է ավելի կենսունակ լինել, քան ծնողական առանձնյակներից յուրաքանչյուրը։


2.ինչ է գենոտիպը և ֆենոտիպը, դոմինանտ և ռեցեսիվ գեներ

Գենոտիպը օրգանիզմի գեների ամբողջությունն է։ Ֆենոտիպ, օրգանիզմի անհատական զարգացման պրոցեսում ձևավավորված արտաքին հատկությունների և հատկանիշների ամբողջություն։ Գերիշխող գենետիկ հատկանիշ է, երկու ալելային գեների փոխհարաբերություններ, որոնցում առաջացած անհատը ժառանգում է ծնողի գենետիկական և ֆիզիոլոգիական բնութագրերը։

3.նկարագրել և պարզաբանել Մենդելի 1և 2րդ օրենքները

երկու հոմոզիգոտ օրգանիզմներ հատելիս, որոնցից մեկը հոմոզիգոտ է տվյալ գենի գերիշխող ալելի համար, իսկ մյուսը՝ ռեցեսիվ ալելի համար, առաջին սերնդի հիբրիդների բոլոր անհատները (F1): ) կլինի նույնական այս գենով որոշվող հատկանիշի առումով և նույնական կլինի գերիշխող ալելի կրող ծնողին: Նման խաչմերուկից առաջին սերնդի բոլոր անհատները կլինեն հետերոզիգոտ:

Երբ առաջին սերնդի երկու հետերոզիգոտ սերունդները խաչվում են միմյանց հետ երկրորդ սերնդում (F2), այս հատկանիշով գերիշխող ծնողին նույնական սերունդների թիվը 3 անգամ ավելի մեծ կլինի, քան ռեցեսիվ ծնողին նույնական սերունդների թիվը: Այլ կերպ ասած, երկրորդ սերնդի ֆենոտիպային բաժանումը կլինի 3:1 (3 ֆենոտիպային գերիշխող. 1 ֆենոտիպային ռեցեսիվ): (բաժանումը սերունդների միջև գերիշխող և ռեցեսիվ հատկանիշների բաշխումն է որոշակի թվային հարաբերակցությամբ): Ըստ գենոտիպի՝ պառակտումը կլինի 1:2:1 (1 հոմոզիգոտ գերիշխող ալելի համար. 2 հետերոզիգոտ. 1 հոմոզիգոտ՝ ռեցեսիվ ալելի համար):

4.միթոզի և մեյոզի կենսաբանական նշանակությունը, համեմատել նմանությունները և տարբերությունները

1.Միտոզից հետո ստացվում է երկու բջիջ, իսկ մեյոզից հետո ՝ չորս:2.Միտոզը տեղի է ունենում սոմատիկ բջիջներում, իսկ մեյոզը ՝ սեռական:3. Միտոզից հետո դուստր բջիջներում քրոմոսոմների քանակը մնում է նույնը` ինչ մայրականում, իսկ մեյոզից հետո այն կրճատվում է 2 անգամ:3. Միտոզից հետո ստացվում են սոմատիկ բջիջները`մարմնական բջիջներ, իսկ մեյոզից հետո ՝ սեռական բջիջները` գամետները — սպերմատազոիդ և ձվաբջիջ: Բույսերում մեյոզից հետո առաջնում է սպորները:

Նմանություններ1. Նրանք ունեն նույն բաժանման փուլերը:2.Միտոզից և մեյոզից առաջ տեղի են ունենում քրոմոսոմների կրկնապատկում և պարուրում, ինչպես նաև ԴՆԹ-ի կրկնապատկում: