Posted in Պատմություն 21-22

Պարսից գերիշխանության սաստկացումը

Հազկերտի հրամանով 447 թ. Արևելյան Հայաստան է գալիս պարսից պաշտոնյա Դենշապուհը, որը ամեն ինչ էր անում, որ պարսկական ազդեցությունը Հայաստանում ուժեղանա: Նա իբր Հայաստանը կարգավորելու նպատակով կատարում է հաշվարկում՝ աշխարհագիր: Շապուհը հարկատու է դարձնում նաև հոգևորականությունը:

Շուտով Հազկերտը հատուկ հրովարտակով հայերից պահանջում է հրաժարվել քրիստոնեությունից:

Արտաշատի ժողովը- Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսը 449թ. Աշտիշատում եկեղեցական ժողով է գումարում: Մերժվում է պարսիկների պահանջը:

Հազկերտը իմանալով, որ իր պահանջը մերժել են Տիզբոն է կանչում մարզապան Վասակ Սյունուն, սպարապետ Վարդան Մամիկոնյանին, Վահան Ամատունուն, ինչպես նաև վիրքի և բուն աղվանքի նախարարներին: Նա նրանց ստիպում է իրենց կրոնները փոխել, քանի որ նա կարող է ավիրել Պարսկաստանի հողերը: Նախարարները վերջի վերջո փոխում են իրենց կրոնը:

Ամպստամբության ծավալումը- Ապստամբության սկիզբն ազդարարվում է նախարարների ու հոգևորականների միահամուռ երդմամբ՝ հավատարիմ լինել հայրենիքի ազատագրման և քրիստոնեական հավատքի պաշտպանության սուրբ գործի:Ժողովությդը քանդում է մոգերի կառուցած արտուշանը:

Շուտով աղվանից լուր է ստացվում, որ պարսից նանակը ներխուժել է և բռնություններ է գործում:Հայ զորականները խոստանում են օգնել: Բյուզանդայի կայսրն դաշինք է կնքում պարսիկների հետ:

Հայոց զորքը բաժանվում է երեք զորագնդի : Առաջինը Ներշապուհ Արածունու գլխավորությամբ պաշտպանելու էր Հայոց աշխարհի հարավը Արտպատականի կողմից:Երկրորդ գունդը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ գնալու էր Ճորա պահակ:Երրորդը Վասակ Սյունու գլխավորությամբ մնալու էր երկրի կենտրոնական մասում:

450 թ. Տեղի էունենում ճակտամարտ: Հայերը անցնելով Կուր գետի ձախ ափը ազատում են բուն աղվանքը:

Ապստամբ Հայերի դեմ Հազկերտը զորք է ուղարկում: Վարդան զորավարի 66-հազարանոց հայոց զորքը 451 թ. Մայիսի 26 Ավարայրի դաշտում տղմուտ գետի ափին կռվի է բռնվում Պարսկական զորքի հետ

Երկու կողմերն մեծ զոհեր են տալիս զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանըիր նախարարների հետ:

Փորձիր ստորև ներկայացված գծապատկերի քո տարբերակըը ստեղծել ՝նկարագրելով պատերազմի ընթացքը:

1194989824655940771cavallo_architetto_franc_06.svg.hi.png

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ է:

Իրականում նրանք ուզում էին կոտրել Հայերի դիմադրությունը, հարցը կրոնի մեջ չէր:

Թվարկեք Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Վարդանանց պատերազմը պայքարն էր արտաքին թշնամու առաջ: Հայերը համախմբվեցին որպեսզի պաշտպանեն հայրենիքը ոչնչացումից: